Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:57

«Լավ ընտանիք», «սիրել և սիրված լինել», «խաղաղություն». ո՞րն է հայ կանանց երջանիկ լինելու գրավականը

«Լավ ընտանիք», «սիրել և սիրված լինել», «խաղաղություն». ո՞րն է հայ կանանց երջանիկ լինելու գրավականը

Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ․ մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, իսկ ապրիլի 7-ը, ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի, Սուրբ Աստվածածնի ավետման օրն է և նշվում է որպես Մայրության և գեղեցկության տոն։ Ըստ հոգեբանների՝ կանայք հաճախ առանձնացնում են իրենց հասկացող զուգընկեր, ամուր ընտանիք ունենալու, կարիերայում հաջողության հասնելու, անհանգստություն չունելու և շատ ճամփորդելու ցանկությունները։ Կանայք ցանկանում են իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան և չլինել, այսպես ասած, ամենագեղեցիկը լինելու մրցավազքի գերին։

Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի փողոցներում աղջիկներին ու կանանց հարցրել է, թե ի՞նչ է իրենց համար կանացի երջանկությունը, ինչի՞ մասին են երազում, և ի՞նչն է նրանց մեծ վստահություն տալիս։

Հարցված կանանց մի մասը պատասխանեց, որ երջանիկ են, քանի որ ունեն լավ ընտանիք, երեխաներ, լավ աշխատանք։

«Կանացի երջանկությունը դա լավ ընտանիք ունենալն է, երեխաներ, որոնց կարողանում ես դաստիարակել որպես լավ քաղաքացի։ Կարևոր է շրջապատում հարգված լինելը, լավ աշխատանք ունենալը, ես այն կարծիքն ունեմ, որ կինը պետք է միշտ աշխատի։ Եթե կարողանում ես այս ամենը ճիշտ համատեղել, ուրեմն երջանիկ ես»,- ասաց մի կին՝ հավելելով, որ պարտադիր է սիրել և սիրված լինել։

Մեկ այլ կնոջ խոսքով՝ պետք է հոգեպես հանգիստ լինել, ընտանիքում ու երեխաների հետ՝ հաշտ, աշխատանքում ունենալ վերելքներ, ինչից կինն իրեն բավարարված է զգում։

Երազանքների մասին խոսելիս կանայք կարևորեցին հայրենիքի ու սահմանների խաղաղությունը։

«Խաղաղություն, առողջություն և, իհարկե, հարազատների անփորձանք լինելու հանգամանքը»,- ասաց նրանցից մեկը։

Կանանցից մեկն էլ նշեց, որ երազում է ժպիտներ տեսնել, որպեսզի կանանց մեջ սեր ու վստահությունը շատ լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+