Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:09

Սահմանադրության նոր տեքստը գաղտնի չի լինելու և ինչ-որ պահի հանրայնացվելու է․ Գալյան

Սահմանադրության նոր տեքստը գաղտնի չի լինելու և ինչ-որ պահի հանրայնացվելու է․ Գալյան

Սահմանադրության նոր տեքստը գաղտնի չի լինելու և ինչ-որ պահի հանրայնացվելու է, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությանը, ապա ես բազմիցս նշել եմ, որ մենք աշխատում ենք Սահմանադրության նոր  տեքստի վրա։ Այս պահին տեքստի մասին մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց շատ կարևոր է մի շեշտադրում, որ այդ տեքստը չի լինելու և ի բնե չի կարող լինել գաղտնի»,- շեշտել է նա։

Նա նաև հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունը 2-3 ամսվա հարց չէ, դա բարդ աշխատանք է, որը պահանջում է երկար ժամանակ։

«Ես ժամկետներ նախորդիվ էլ եմ ասել, որ խոսքը 8-10 ամսվա մասին է, և չեմ կարծում, որ նոր Սահմանադրության տեքստ հնարավոր է այդ ժամկետից շուտ ունենալ»,- ընդգծել է Գալյանը։

Նրա խոսքով՝ Բաքվի պայմանները՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Սահմանադրությունը փոխել, չի դիտարկվում որպես Խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։

«Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը, բայց թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք, շուտով հանությանը հայտնի կլինի»,- նշել է նախարարը։

Մարտի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին, հայկական կողմի վերջին երկու կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները ընդունելուց հետո։ Հայաստանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը և հայտարարել, որ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել համաձայնագրի ստորագրման ժամկետները և վայրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկու կետերի բովանդակությունը և հաստատել, որ հարցերը վերաբերում էին հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների բացակայության դրույթին, ինչպես նաև միջազգային դատարաններում հայցերը հետ կանչելու խնդրին։ Մարտի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքվի վստահության մակարդակը Հայաստանի նկատմամբ «մոտ է զրոյին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+