Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:57

Ի՞նչ մեսիջներ է հղում Ադրբեջանը և ո՞ւմ հրամանով է փակվում «Ղարաբաղյան շարժման էջը»․ մեկնաբանում է քաղաքագետը

Ի՞նչ մեսիջներ է հղում Ադրբեջանը և ո՞ւմ հրամանով է փակվում «Ղարաբաղյան շարժման էջը»․ մեկնաբանում է քաղաքագետը

Արցախյան շարժման էջը փակելու վերաբերյալ հայտարարությունը Բաքվի հրամանով էր և հասցեագրված էր Հայաստանի ներքին լսարանին, Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը նշել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղյան շարժումը չշարունակելու» հայտարարությանը։

Քաղաքագետի խոսքով՝ այս թեզն ադրբեջանական նարատիվ է և առաջին անգամ չէ, որ ՀՀ իշխանությունները նման թեզեր են տարածում։

«Ներկայիս իշխանություններն անդադար զբաղվում են ադրբեջանական և հակահայկական նարատիվներ տարածելով։ Օրինակ են Ցեղասպանության փորձը արդարացնելու բազմաթիվ հայտարարությունները, Հայոց պատմության գրքերը վերաձևակերպելու փորձերը։ Կամ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսում է խոսել այն մասին, որ Հայաստանը պետք է Սահմանադրությունը փոխի, և հաջորդ օրը Փաշինյանը դուրս է գալիս և նույն կոչով է հանդես գալիս»,- ասել է քաղաքագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի՝ մարտի 16-ից պարբերաբար բնույթ կրող այն հայտարարություններին, թե, իբր, Հայաստանի հետ սահմանին իր դիրքերի ուղղությամբ կրակոցներ կան, Միքայելյանն ընդգծել է, որ Բաքուն այս գործիքը կիրառում է մի քանի նպատակով։

«Բաքուն այս գործիքը կիրառվում է՝ ցույց տալու, որ հակամարտությունը սառեցված և լուծված չէ, իսկ ուժային լուծումը միշտ սեղանի վրա է։ Բաքուն ցույց է տալիս բոլորին, որ պատերազմ կարող է լինել կամ պատերազմը շարունակվում է։ Ադրբեջանն այս միտքն է հիմնականում հասցնում՝ ասելով, որ պատրաստ է պատերազմ սկսել։ Ադրբեջանն ուղղակի ցույց է տալիս բոլորին, որ պատրաստ է իր նպատակներին հասնել ուժային ճանապարհով»,- նկատել է նա։

Այս համատեքստում քաղաքագետը հայկական կողմի արձագանքը ոչ միայն անբավարար է համարում, այլև կարծում է, որ «հայկական կողմը չի խանգարում Ադրբեջանին իր հարցերը լուծել ուժով»։

Քաղաքագետի հետ «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդումը կհեռարձակվի ուրբաթ՝ ապրիլի 4-ին՝ ժամը 21։00-ին՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+