Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:33

ՔՊ-ն կքննարկի ոչ ստանդարտ վարքով աչքի ընկնող պատգամավորների հարցը․ ԶԼՄ

ՔՊ-ն կքննարկի ոչ ստանդարտ վարքով աչքի ընկնող պատգամավորների հարցը․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մտադիր է քննարկման առարկա դարձնել այն պատգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով, սակայն դա որևէ հետևանք չի ունենում, գրել է «Հրապարակ»-ը։

«Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաև մյուսներին, և նրանք էլ պետք է մանդատից զրկվեն»,- ասել է ՔՊ պատգամավորներից մեկը։

Թերթը հիշեցրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելը քաղաքացու վրա, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վիրավորելը լրագրողներին։

Ըստ թերթի՝ խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները «սարքել են Գաբրիելյանի գլխին», որ Գյումրիում անհաջողության հետ կապված «զայրույթը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա գլխին թափի»։

«Հենց ՔՊ ներկայացուցիչների հետ է Վիլենը խմել, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ Վիլենն ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար»,- շեշտել է թերթը։

Ապրիլի 1-ին Գաբրիելյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Մարտի 30-ին Գյումրիում՝ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գաբրիելյանի և լրագրողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, Գաբրիելյանը նաև  հայհոյանք էր հնչեցրել։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե այդ ամենից հետո չի՞ պատրաստվում մանդատը վայր դնել, նա նշել էր, որ «2026-ին իշխանությունը փոխվելու է, և մանդատը վայր դնելու կարիք չի տեսնում»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+