Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:57

Դատարանը Թրամփի վարչակազմի անդամներին կարգադրել է պահպանել Signal մեսենջերում սկանդալային չաթը

Դատարանը Թրամփի վարչակազմի անդամներին կարգադրել է պահպանել Signal մեսենջերում սկանդալային չաթը

Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը Վաշինգտոնի վարչակազմին կարգադրել է պահպանել Signal մեսենջերում ամբողջ նամակագրությունը, որը կապված է Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների մասին տվյալների արտահոսքի հետ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է դատարանի էլեկտրոնային բազայում հրապարակված որոշման մեջ։

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը տվյալ դատավարության պատասխանող կողմն է, «պետք է անհապաղ բոլոր ջանքերը գործադրի մարտի 11-15-ը Signal-ում արված բոլոր հաղորդագրությունները պահպանելու համար»: Հինգշաբթի տեղի են ունեցել այս գործով առաջին լսումները։

ԱՄՆ իշխանությունների դեմ դատական հայցը ներկայացվել էր մարտի 25-ին՝ ամերիկյան ոչ կառավարական American Oversight կազմակերպության կողմից, որը հայտարարում է, թե ձգտում է հասնել երկրի իշխանությունների աշխատանքի հաշվետվողականությանը: Հայցադիմումում ընդգծվում է, որ ամերիկացի պաշտոնատար անձանց կողմից Signal-ում կարևոր հարցերի քննարկումը նորմերի խախտում է: American Oversight-ը պահանջում է նման պրակտիկան անօրինական ճանաչել։

Վաշինգտոնում ավելի վաղ սկանդալ էր ծագել, երբ պարզվել էր, որ Signal մեսենջերի խմբում, որտեղ քննարկում էին Եմենում «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիներին հարվածները, սխալմամբ ավելացրել են Atlantic ամսագրի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին: Ավելի ուշ նա կատարվածի մասին հոդված էր գրել։ Վաշինգտոնի վարչակազմի քաղաքական հակառակորդները, մասնավորապես, մեղադրել են Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցին՝ գաղտնի տվյալների հետ ոչ պատշաճ վարվելու համար, քանի որ նա պատասխանատու էր խմբի ձևավորման համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+