Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:26

ՊՊԾ աշխատակիցներին պետք է խնդրեի վերադարձնել պաստառը. Սիմոնյանը՝ լրագրողների ակցիայի մասին

ՊՊԾ աշխատակիցներին պետք է խնդրեի վերադարձնել պաստառը. Սիմոնյանը՝ լրագրողների ակցիայի մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել լրագրողներից, որ մարտի 26-ին ՊՊԾ-ն մամուլի ներկայացուցիչներին թույլ չի տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ վերաբերմունքը դատապարտող ակցիա իրականացնել լրագրողների համար նախատեսված օթյակում։

Անվտանգության աշխատակիցները հանել էին պաստառը և լրագրողներին թույլ չին տվել ակցիա իրականացնել։

«ԱԺ-ում հավատարմագրված սիրելի լրագրողներ, երեկ, երբ աղմուկի հետքերով բարձրացա լրագրողների օթյակ, միակ բանը, որ պետք է անեի, դա խնդրելն էր ՊՊԾ աշխատակիցներին վերադարձնել պաստառը՝ չխանգարելով ձեզ իրականացնել ակցիան: Հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցներն անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դահլիճում էին, և ես իրենց չեմ ուզում մեղադրել: Մեղավորությունն իմն է, որ տեղում արագ չկողմնորոշվեցի: Այսօր կզրուցեմ ՊՊԾ գործընկերների հետ՝ նման իրավիճակներն ապագայում կանխելու համար»,- գրել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ եթե պաստառը, ակցիան վիրավորանք չեն պարունակում, և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, չպետք է և չի կարող խոչընդոտվել:

Մարտի 26-ին լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով նամակ էին փոխանցել, որն ստորագրել էր 161 լրագրող։ Լրագրողների ակցիայի ժամանակ ՊՊԾ աշխատակիցների գործողությունները դատապարտել էր Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ Գլխավոր դատախազությանը հորդորելով հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության հաղորդում ընդունել։ Մարտի 20-ի ճեպազրույցի ժամանակ Քոչարյանը Ջեբեջյանից պահանջել էր հեռու կանգնել և «մաքրել շուրթերը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+