Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:26

Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամը կարող է թուլացնել Ադրբեջանին և ՀՀ համար «հնարավորությունների պատուհան» ստեղծել․ թուրքագետ

Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամը կարող է թուլացնել Ադրբեջանին և ՀՀ համար «հնարավորությունների պատուհան» ստեղծել․ թուրքագետ

Թուրքիայում խորացող ներքաղաքական ճգնաժամը կարող է զգալիորեն թուլացնել Ադրբեջանին և Հայաստանի համար «հնարավորությունների պատուհան» ստեղծել, կարծում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա չի բացառել, որ Անկարայի ճնշումը Հարավային Կովկասի ուղղությամբ մասամբ կթուլանա, ինչի արդյունքում կնվազեն նաև Բաքվի հնարավորությունները։ Գեղամյանն ընդգծել է, որ հնարավորության այս «պատուհանը» Երևանի համար երկար չի բացվի և «կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն»։

2016 թվականից ի վեր՝ Թուրքիայում առաջին անգամ ներքաղաքական ճգնաժամ է հասունանում և կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի ամրացման և ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ 

«Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում»,- գրել է Գեղամյանը։

Թուրքագետը հավելել է, որ մարտի 23-ին թուրքական ընդդիմությունը նախատեսում է զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ երկրում՝ առաջինը 2013 թվականից ի վեր։ Նրա խոսքով՝ իշխանությունները, օգտագործելով ոստիկանական ուժերը, ավելի քան պատրաստ են նման սցենարին և դժվար թե հեշտությամբ զիջեն։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ մանևրելու կարողությունը նույնպես նվազում է քրդական հարցի հետ կապված բարդ իրավիճակի, Սիրիայում իշխանափոխությունից հետո բազմաթիվ նոր խնդիրների և առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական ճգնաժամի ելքի պատճառով, եզրափակել է թուրքագետը։

Մարտի 19-ին Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել էին Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Էքրեմ Իմամօղլուին։ Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պաշտպանելու Իմամօղլուին։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+