Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:10

Երևանի «Լոնդոն» հյուրանոցում միջադեպից հետո Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Երևանի «Լոնդոն» հյուրանոցում միջադեպից հետո Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել

Երևանի Թումանյան 21/2 հասցեում գտնվող «Լոնդոն» հյուրանոցում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել, ով անհարգալից պահվածք է դրսևորել և հայհոյել է, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին։ ՆԳՆ-ն ահազանգն ստացել է ժամը 12։05-ի սահմաններում։ Տեղեկություն է ստացվել, որ  «Լոնդոն» հյուրանոցի հյուրը, Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյել է հյուրերին և աշխատակիցներին։ 

Նշվում է, որ ժամը 13։10-ի սահմաններում իրավապահներն Ասլանին նշված հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե։ 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ իրավապահներն ազատ են արձակել Երևանում ձերբակալված Թուրքիայի քաղաքացուն։ Նրա խոսքով՝ Թուրքիայի քաղաքացին իրեն «պահել է այնպես, ինչպես տերը՝ ծառաների հետ», ինչին դեպքի վայր ժամանած իրավապահները համարժեք արձագանքել են։

«Սակայն հետագայում, ինչ-որ «անտեսանելի ուժի» ազդեցությամբ, իրավապահների վարքագիծը փոխվել է. նախ, մեղադրյալին շատ արագ բաց են թողել, ինչպես նաև ի հայտ են եկել ծածկադմփոցի նշաններ»,- գրել է նա։

Մելիքյանն ընդգծել է, որ դեպքը վկայում է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների միջամտության մասին՝ միջադեպը լռեցնելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+