Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:13

Դատարանը կարճել է Գալստանյանի հայցն ընդդեմ Փաշինյանի․ ԶԼՄ

Դատարանը կարճել է Գալստանյանի հայցն ընդդեմ Փաշինյանի․ ԶԼՄ

Դատարանը կարճել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, գրել է «Հրապարակ» թերթը՝ վկայակոչելով Գալստանյանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանին։

Թերթի տեղեկություններով՝ բողոքի ակցիայի առաջնորդը 2024 թվականի ամռանը հայց էր ներկայացրել՝ Փաշինյանից պահանջելով հերքել զրպարտիչ հայտարարությունները և ներողություն խնդրել։ Հոկտեմբերին դատարանը վարույթ էր ընդունել բողոքի առաջնորդի հայցը, իսկ դեկտեմբերի 27-ին գործը կարճվել էր։

Խուդոյանը թերթին պարզաբանել է, որ հայցով վարույթը կարճելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, այժմ քննարկվում է գրավոր։

«Վաղեմության հիմքով գործը կարճվել է, վերաքննիչ ատյան ենք բողոքարկել, որոշմանն ենք սպասում։ Օրենքն ասում է՝ զրպարտության պահից մեկամսյա ժամկետում ներկայացվի հայց, բայց 6-ամսյա ժամկետում կարող է ներկայացնել հայցը, եթե կողմը հիմնավորում է, որ ինքը մեկ ամիս առաջ է տեղեկացել։ Մենք հիմա հիմնավորումները տարել ենք դատարան, որ ինքն ավելի ուշ է տեղեկացել, դրանից հետո մեկ ամիսը պահել ենք, բայց դատարանը գտել է, որ դա հիմնավորում չէ։ Տարիներ առաջ Ռոման Պետրոսյանի նույն հիմնավորումը դատարանն այլ գործով ընդունել է»,- պարզաբանել է Գալստանյանի ներկայացուցիչը։

Խուդոյանը հայտնել է, որ առաջին ատյանում Փաշինյանի ներկայացուցիչը չի ցանկացել, որ գործը լուսաբանվի, ինչի կապակցությամբ միջնորդություն է ներկայացրել դատարան, և որոշում է կայացվել հայցը դռնփակ նիստում քննարկել։

«Քաղաքացիական դատավարության մեջ, երբ կողմը չի ցանկանում, որ լրագրող լինի, միջնորդություն է ներկայացնում։ Այս գործով մյուս կողմի ներկայացուցիչը միջնորդել է չլուսանկարահանել, ինչը բավարարվել է դատարանի կողմից, բայց մենք դրան դեմ էինքլ։ Սակայն դա չի նշանակում, որ լրագրողները չեն կարող ներկա չլինել, պարզապես չեն կարող տեսանկարահանել»,- Գալստանյանի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։

Դատարանը 2024 թվականի հոկտեմբերին վարույթ էր ընդունել Գալստանյանի հայցադիմումը Փաշինյանի դեմ։

Հունիսի 12-ին Գալստանյանը քաղաքացիներին ԱԺ շենքի մոտ հրավիրել էր հավաքի՝  կառավարության և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ազգային ժողովում զուգահեռ տեղի էր ունեցել ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, որին մասնակցում էր Փաշինյանը։ Հավաքի ընթացքում իրավիճակը լարվել էր, և ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել, ինչի հետևանքով վիրավորներ կային։ Քննչական կոմիտեն բախումների առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։ 

Փաշինյանը շարժման բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժայինների «հակազդեցությունն իրավաչափ և պրոֆեսիոնալ» էր որակել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+