Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:41

«Ուկրաինան խաղաղություն չի ուզում»․ Կրեմլը գնահատել է Զելենսկու և Թրամփի բանավեճը

«Ուկրաինան խաղաղություն չի ուզում»․ Կրեմլը գնահատել է Զելենսկու և Թրամփի բանավեճը

Սպիտակ տանն Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի վեճը ցույց տվեց, թե որքան դժվար կլինի Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհ գտնելը, РБК-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կիևի ռեժիմը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, նրանք ցանկանում են, որ պատերազմը շարունակվի։ Այս իրավիճակում, իհարկե, Վաշինգտոնի ջանքերը և Մոսկվայի պատրաստակամությունը բավարար չեն»,- ասել է նա։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը տեսնում է, թե ինչպես է «Արևմուտքը մասամբ կորցնում իր հավաքականությունը»։

«Կան երկրներ, որոնք ավելի շուտ պատերազմի կողմ են հանդիսանում, հայտարարում են պատերազմին աջակցելու և ռազմական գործողությունների շարունակությունն ապահովելու մասին։ Նրանք չեն ասում, որ պետք է արագ հասնել խաղաղության»,- հավելել է խոսնակը։

Խոսելով հակամարտության վերաբերյալ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի արձագանքի մասին՝ Պեսկովը նշել է, որ «նախագահը, իհարկե, ծանոթ է տեղի ունեցածի էությանը» և դա հաշվի է առել։

«Նա գիտի բոլոր նրբությունները։ Բավականին աննախադեպ իրադարձություն. իհարկե, Զելենսկին շատ առումներով ցույց է տվել, հավանաբար, դիվանագիտական ​​հմտությունների իսպառ բացակայություն»,- հավելել է Պեսկովը։

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորման գործընթացը մեկնարկել էր Պուտինի և Թրամփի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցից հետո։ Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունն Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ ձեռք բերված 4 պայմանավորվածություն էր հրապարակել։

Փետրվարի 18-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն ցանկանում է գրեթե լիակատար վերահսկողություն ունենալ ուկրաինական ռեսուրսների և դրանցից ստացված եկամուտների կեսի վրա։

Փետրվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել էր Վաշինգտոն՝ հանքարդյունաբերության գործարք կնքելու համար։ Նրա հանդիպումը Թրամփի հետ սկսվել էր վիճաբանությամբ՝ հենց լրատվամիջոցների առջև, և գործարքը ձախողվել էր:

Կարդացեք նաև`
Ինչպե՞ս են վատթարացել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների հարաբերությունները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+