Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:00

Գուցե կառավարությունն ինչ-որ բան պետք է անի, որ զսպի գնաճը, շեղվելու տարբերակ չունենք․ Փաշինյան

Գուցե կառավարությունն ինչ-որ բան պետք է անի, որ զսպի գնաճը, շեղվելու տարբերակ չունենք․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ կառավարությունը գնաճի հարցերով պետք է ավելի համակարգված զբաղվի, քանի որ դրա ազդեցությունը նկատելի է:

Վարչապետի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ որոշ ապրանքների գները զգալիորեն աճել են, իսկ մյուսների գները մնացել են նույնը կամ նվազել։ Առանձնակի խնդիր է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, ինչը, ըստ բնակչության, ամենաարագն է տեղի ունենում։ Փաշինյանը նշել է այս խնդիրների լուծման համակարգված մոտեցման անհրաժեշտությունը և ընդգծել, որ կառավարությունը «պետք է քայլեր ձեռնարկի»՝ չշեղվելով «շուկայական տրամաբանությունից»։

«Աշխատավաձերի աճը գնաճի հետ համեմատ կրկնակիից ավելին է։ Գնաճի հետ կապված ևս խնդիրներ կան, քանի որ նշված տոկոսները չեն արտահայտում համահարթ բոլոր ապրանքների գների փոփոխություն․ ապրանքներ կան, շատ են թանկացել, ապրանքներ կան, որ գինը չի փոխվել կամ էժանացել են, և այս գնաճի ազդեցությունը մարդիկ զգում են։ Կան առաջին անհաժեշտության ապրանքներ, որոնք ելնելով հանրային արձագանքներից, ավելի մեծ տոկոս ունեն։ Կարծում եմ՝ պետք է այս հարցերով ավելի համակարգված զբաղվենք, գուցե կան ինչ-որ գործողություններ, որ կառավարությունը պետք է անի։ Մեր ըմբռնումն այն է, որ շուկայական տրամաբանությունից շեղվելու տարբերակ չունենք»,- հայտարարել է Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը 2018-2024 թվականներին աճել է 43,5 տոկոսով, ինչը նա անվանել է «աննախադեպ» աճ։ Փաշինյանի խոսքով, այս ընթացքում Հայաստանում աշխատավարձերն աճել են 66%, իսկ զբաղվածություն ունեցող քաղաքացիների թիվը՝ 36%-ով։

«Սա հսկայական աճ է, նշանակում է, որ մենք ապահովել ենք միջին տարեկան ավելի քան 6,1% տնտեսական աճ»,- եզրափակեց վարչապետը։

Նա նաև «աննախադեպ» է որակել տնտեսական ցուցանիշները՝ հայտնելով, որ ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիներին աճել է 43,5 տոկոսով: Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում աշխատավարձը բարձրացել է 66%-ով, աշխատող անձանց թիվը՝ 36%-ով:

2025 թվականի փետրվարի 4-ին ԿԲ-ն հայտնել էր, որ 2024թ. չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը մնացել է թիրախային մակարդակից ցածր՝ կազմելով 1,5%, դեկտեմբերին 12-ամսյա բնական գնաճը ևս մնացել էր ցածր՝ կազմելով 1%։ 

Ըստ Numbeo գործակալության փետրվարի 18-ին հրապարակած տվյալների՝ ապրելու արժեքի ինդեքսով Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+