Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:30

ՀՀ-ում չգրանցված ԼՂ ընկերությունները չեն կարող խուսափել վարկային պարտավորություններից

ՀՀ-ում չգրանցված ԼՂ ընկերությունները չեն կարող խուսափել վարկային պարտավորություններից

Հայաստանում չգրանցված ԼՂ ընկերությունները չեն կարող խուսափել ՀՀ ֆինանսական կազմակերպություններում առկա վարկային, գրավի պարտավորություններից, փետրվարի 26-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում  հայտարարել է ԿԲ նախագահ Արմեն Նուրբեկյանը։ Նա հստակեցրել է, որ խոսքը 30-40 խոշոր ընկերության մասին է, որոնք ՀՀ-ում գրանցված կազմակերպություններում պարտավորություններ ունեն։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կենտրոնական բանկի՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով, որը ԼՂ ընկերություններին չի ազատում վարկային և գրավից բխող պարտավորություններից՝ անկախ նրանցից, ՀՀ-ում գրանցված են, թե ոչ։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ ՀՀ-ում չգրանցված ընկերություն լինելու հանգամանքը չի կարող պատասխանատվությունից և պարտավորություններից խուսափելու հիմք հանդիսանալ։

«Այն կանոնակարգումները, որոնք նախատեսել ենք, նպատակ են հետապնդում ապահովել  անհրաժեշտ գործունեության դաշտ Լեռնային Ղարաբաղի իրավաբանական ընկերություններին ՀՀ-ում։ Նպատակն այն է, որպեսզի նրանք կարողանան բնականոն շարունակել իրենց գործունեությունը: Բայց այդ, կանոնակարգումները որևիցե եղանակով ուղղված չեն նրան, որ որևէ ընկերություն խուսափի պատասխանատվությունից, որովհետև իրավախախտումից իրավունք չի կարող ծնվել: Եվ այն բոլոր պարագաներում, երբ ունենք իրավիճակ, երբ առկա է փաստացի պարտավորություն, այդ թվում՝ գրավով ապահովագրված, դրանք պետք է կատարվեն: Սա կարևոր նախաձեռնություն է, և մենք պետք է ելնենք այն կանխավարկածից, որ ՀՀ-ում չգրանցվելը չի կարող պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու հիմք հանդիսանալ»,- մանրամասնել է Վարդանյանը։

Նուրբեկյանը հավելել է, որ նախագիծը նպատակ ունի ստեղծված իրավիճակում ֆինանսական կազմակերպություններին և Հայաստանի կառավարությանը  հնարավորություն տալ իրացնել գրավի իրենց իրավունքը, ինչպես նաև զերծ պահել ֆինանսական համակարգը հնարավոր բացասական հետևանքների ազդեցությունից:

Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Տես նաև Armenia Today-ի՝ «Բարձր հարկեր և աջակցության բացակայություն. ի՞նչ դժվարություններ ունի արցախյան բիզնեսը Հայաստանում» ռեպորտաժը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+