Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:09

Դատարանը մասնակի սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը

Դատարանը մասնակի սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը

Դատարանը վարչական հսկողություն է կիրառել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նկատմամբ՝ մասամբ սահմանափակելով նրա խոսքի ազատությունը, հայտնել են «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունից»։

Ղազարյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ որոշումը կբողոքարկվի։

«Դատարանը հստակեցրել է, որ Ղազարյանի խոսքի ազատության սահմանափակումը վերաբերում է դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին, հարկադիր կատարողներին և նրանց ընտանիքի անդամներին առնչվող հայտարարություններին»,- լրագրողներին ասել է Մելիքյանը։

Փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել էր Ղազարյանի՝ «Անպատասխանատու և անպարտաճանաչ դատավորը» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ Ղազարյանը խոսել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից իր դեմ ներկայացրած հայցը քննող դատավոր Դավիթ Սարգսյանի մասին։ Նա նշել էր, որ գործով դատավճիռը դատավորը պետք է հրապարակեր փետրվարի 10-ին, բայց չի հրապարակվել։ Ղազարյանը, ըստ ԲԴԽ-ի, նաև հայտարարել էր, որ Սարգսյանը նախկինում դատվածություն է ունեցել։ ԲԴԽ-ն նշել էր, որ դատավորը որևէ արարքի համար նախկինում դատվածություն չի ունեցել։

Փետրվարի 21-ին Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորների մասին արատավորող տեղեկություններ հրապարակելը, առավելագույն պատիժը՝ 5 տարվա ազատազրկում)։ Ղազարյանի նկատմամբ բացակայելու արգելք էր սահմանվել։ Վարչական հսկողության ձևաչափը որոշելու վերաբերյալ փետրվարի 22-ին դատական նիստ էր հրավիրվել։

Փետրվարի 14-ին դատարանը Ղազարյանին պարտավորեցրել էր 1 միլիոն 150 հազար դրամ վճարել ԱԺ նախագահին և ներողություն խնդրել նրանից։ Սիմոնյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջներ էր ներկայացրել դատարան։ Իր հերթին՝ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջիկայում վճիռը կբողոքարկի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+