Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:19

ԵՄ երկրների ղեկավարները վիճել են Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթնաժողովում․ ԶԼՄ

ԵՄ երկրների ղեկավարները վիճել են Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթնաժողովում․ ԶԼՄ

Եվրոպական պետությունների ղեկավարները վիճել են Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթնաժողովի ժամանակ, հայտնել է Financial Times-ը:

«Հանդիպման ժամանակ եվրոպական երկրների առաջնորդների միջև կոնֆլիկտ է ծագել Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկման ժամանակ։ Հանդիպման նպատակը միասնական դիրքորոշման հասնելն էր Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ բանակցություններին պատասխանելու հարցում»,- ասված է հրապարակման մեջ։

Փետրվարի 17-ին Փարիզում եվրոպական երկրների առաջնորդներն Ուկրաինայի հակամարտության հարցով արտակարգ գագաթնաժողով էին անցկացրել։ Բանակցություններին մասնակցել էին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների առաջնորդները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր առաջիկա օրերին շարունակել Ուկրաինայի հարցով քննարկումը։

Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել նաև փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

Փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+