Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:51

Փարիզում ԵՄ երկրների առաջնորդներն Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողով են անցկացրել

Փարիզում ԵՄ երկրների առաջնորդներն Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողով են անցկացրել

Փարիզում եվրոպական երկրների առաջնորդներն Ուկրաինայի հակամարտության հարցով արտակարգ գագաթնաժողով են անցկացրել, հայտնել է BBC-ն։

Նրանք քննարկել են, թե ի՞նչպես վարվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարություններից հետո, ըստ որի ԱՄՆ-ն Մոսկվայի հետ առանց Եվրոպայի մասնակցության պետք է բանակցություններ վարի:

Փարիզում կայացած հանդիպման արդյունքների մասին չի հաղորդվել, սակայն ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու անհրաժեշտության, ինչպես նաև Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու մասին:

Բանակցություններին մասնակցել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Դանիայի, Լեհաստանի, Նիդերլանդների առաջնորդները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրամիության ղեկավարները:

«Եվրոպան պատրաստ է և ցանկանում է քայլ առաջ կատարել, Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Պատրաստ ենք ավելի շատ միջոցներ ներդնել անվտանգության ոլորտում»,- հայտարարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպացիները պետք է «ավելի լավ ու ավելի մեծ» ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում։

«Եվրոպացիները ցանկանում են արագացնել ինքնիշխանության, անվտանգության և մրցունակության ապահովման իրենց սեփական ծրագրի իրականացումը։ Աշխատանքը կշարունակվի Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ մեր պաշտպանության մեջ ներդրումներ կատարելու համար»,- հայտարարել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտնել է, որ Փարիզում տեղի ուենցած հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հետ: Թրամփը և Ֆրանսիայի առաջնորդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների առաջիկա բանակցությունները:

«Մենք ձգտում ենք կայուն և երկարատև խաղաղության Ուկրաինայում, ուստի Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ագրեսիան, և դա պետք է ուղեկցվի ուկրաինացիների համար անվտանգության ուժեղ և հուսալի երաշխիքներով»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը խոստացել է առաջիկա օրերին շարունակել Ուկրաինայի հարցով քննարկումը։

Փետրվարի 15-ին Սաուդյան Արաբիան պատրաստակամություն էր հայտնել երկրում ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը։ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել նաև փետրվարի 12-ին։ Զրույցից հետո Թրամփը հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

Փետրվարի 16-ին ԱՄՆ պատվիրակությունը մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել են Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների բանակցությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+