Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:23

Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին

Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն շնորհավորել է Սիրիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ահմեդ ալ-Շարաանին՝ անցումային շրջանում պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հայտնում է կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Արամ Ա-ն սիրիահայության և իր անունից շնորհավորել է նրան՝ մաղթելով, որպեսզի «իմաստուն ղեկավարությամբ նոր ու փայլուն էջ բացվի Սիրիայի պատմության մեջ»:

«Սիրիայի ժողովուրդը, իր բոլոր համայնքներով, անցավ անհամար դժվարությունների ու ծանր տագնապների միջով, սակայն տոկաց՝ զինված լինելով համբերությամբ և հուսալով, որ երկրում պիտի տիրի արդարություն ու հավասարություն, ինչպես նաև պիտի հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները՝ առանց խտրության»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2024 թվականի դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման նախկին առաջնորդ ալ-Շարաան դարձել է Սիրիայի փաստացի առաջնորդը։ Հունվարի 29-ին նա հռչակվել է Սիրիայի անցումային նախագահ։ Դեկտեմբերի 9-ին սիրիացի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը հայտնել էր, որ Հալեպի ռազմական վարչակազմի ներկայացուցիչներն անվտանգության երաշխիքներ են տվել քաղաքի հայ և քրիստոնյա համայնքների հետ հանդիպմանը։ Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը հունվարի 13-ին Armenia Today-ին հայտնել էր, որ նոր իշխանությունները վստահեցրել են, որ հայկական համայնքին նեղություն չի տրվի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+