Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:56

«Բոյկոտում եմ, ոչինչ չի փոխվել», «թանկացումն արդարացված է»․ երևանցիները՝ տրանսպորտի նոր սակագների մասին

«Բոյկոտում եմ, ոչինչ չի փոխվել», «թանկացումն արդարացված է»․ երևանցիները՝ տրանսպորտի նոր սակագների մասին

Երևանի բնակիչներն ավելի քան երկու շաբաթ բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով 150-ից 100 դրամ նվազեցնել հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրման միանվագ վճարը։

Բողոքի ցույցերը չեն դադարել նաև քաղաքապետի որոշումից հետո, ըստ որի՝ չեղարկվել էր մեկօրյա և յոթօրյա տոմսերի ուղևորությունների քանակի սահմանափակումը, երեք ուղևորության ժամկետը 90 րոպեից դարձել էր 180 րոպե, ընդլայնվել էր նպաստառուների ցանկը, որին քաղաքային իշխանություններն ավելացրել են Երևանում չգրանցված թոշակառուներին և ցածր եկամուտ ունեցողներին։

Armenia Today-ի նկարահանող խումբը զրուցել է երևանցիների հետ, թե ինչպե՞ս են վերաբերում սակագնի փոփոխություններին, արդյոք 1 ուղևորության համար 150 դրամ սակագինն ընդունելի՞ է և ո՞ր դեպքում այս գինն արդարացված կլիներ։

Երևանցիների կարծիքները տարբեր են. հարցման որոշ մասնակիցների կարծիքով՝ սակագներն արդարացված են, մյուսները նշել են, որ միայն գազելներն ավտոբուսներով փոխարինելն ուղեվարձը բարձրացնելու բավարար հիմքեր չեն տալիս, քանի որ ավտոբուսների ուշացումների և հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնված երթևեկության խնդիրները մնում են։

Հարցվածների մի մասն էլ առաջարկում է սուբսիդավորել հանրային տրանսպորտը, քանի որ կան ուղևորներ, որոնք ֆինասական խնդիրների պատճառով այդ 50 դրամն էլ չեն կարողանում վճարել։

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+