Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:14

ՌԴ ԱԽ-ում քննարկում են Բաքվի հակառուսական քաղաքականության պատասխան միջոցները․ ԶԼՄ

ՌԴ ԱԽ-ում քննարկում են Բաքվի հակառուսական քաղաքականության պատասխան միջոցները․ ԶԼՄ

Ռուսաստանի անվտանգության խորհուրդը համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ դիտարկում է «Բաքվի կողմից ագրեսիվ էսկալացիային պատասխան միջոցների տարբերակները, որը հակասում է երկրների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի ոգուն և տառին, ներառյալ՝ 2022 թվականի Դաշնակիցների փոխգործակցության մասին պայմանագրին», հայտնել են ռուսական իշխանությունների հետ կապ ունեցող «Նեզիգար» Telegram-ալիքի աղբյուրները։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ գլխապտույտ է սկսվել Ղարաբաղը ձեռք բերելուց հետո և մոռացել է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մասին: Դա նրա վրա կարող է շատ ավելի թանկ արժենալ, քան Ադրբեջանի և Թուրքիայի լայն հասարակությանն իր «սթափությունը» ցույց տալու ցանկությունը՝ հավակնելով տարածաշրջանային Կասպից ծովի առաջնորդի դերին»,- ասել են հեռուստաալիքի աղբյուրները։

Ալիքի աղբյուրի համաձայն՝ Ռուսաստանը Բաքվին «իրականության զգացողություն վերադարձնելու լայն հնարավորություններ ունի»։ 

«ՌԴ-ում ադրբեջանցի աշխատանքային միգրանտներից իրենց հայրենիք տրանսֆերտները (տարեկան միջինում ավելի քան 1 մլրդ դոլար) կազմում են Ադրբեջանի տարեկան բյուջեի եկամուտների մոտավորապես 7%-ը։ Դրանց արգելափակումն անմիջապես կանդրադառնա նրա դեֆիցիտի և պետական ​​ծախսերի վրա»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում Telegram ալիքը։

Աղբյուրը հիշեցնում է, որ Ադրբեջանի սննդամթերքի ընդհանուր գնումների 30%-ը գալիս է Ռուսաստանից։ Ադրբեջանական մատակարարումները ՌԴ հիմնականում բաղկացած են բանջարեղենից և մրգերից, որոնք հաճախ վերաարտահանվում են Թուրքիայից։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարում է հացահատիկ, կաթնամթերք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, ունի նաև մի շարք համատեղ ձեռնարկություններ՝ (1400 ձեռնարկություն ռուսական կապիտալով, ընդհանուր ներդրումները կազմում են մոտ 8 մլրդ դոլար) հիմնված տեղայնացված ռուսական տեխնոլոգիաների վրա։ Առևտրաշրջանառության դրական հաշվեկշիռը 2024 թվականին հօգուտ Ռուսաստանի կազմում է մոտ 2 մլրդ դոլար։

«Այսինքն՝ մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանը կարող է Ադրբեջանին հասցնել տնտեսական կոլապսի եզրին՝ գրեթե առանց իր համար վնասի»,- ասվում է հրապարակման մեջ։

Նաև, ըստ աղբյուրի, դիտարկվում է տրանսպորտային համագործակցության վերանայում՝ որպես Ադրբեջանի իշխանությունների հակառուսական հռետորաբանության վրա ազդելու տարբերակ։

Մասնավորապես, Բաքվի ծովային նավահանգստի բացառումը Հյուսիս-հարավ միջանցքից և երթուղու ռուսական հատվածի ուղիղ կապն իրանական նավահանգիստների հետ։

Բացի այդ, Մոսկվան դիտարկում է Նովոռոսիյսկ տարանցիկ նավահանգստի միջոցով ադրբեջանական նավթի մատակարարումը Եվրոպա արգելափակելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի Բաքվի արտարժութային եկամուտների կտրուկ նվազմանը, որը բյուջեի ձևավորման հիմնական աղբյուրն է։

«Այս երթուղին այլընտրանք չունի»,- ընդգծվում է հրապարակման մեջ։

Բացի այդ, ըստ հեռուստաալիքի, Ռուսաստանը կարող է վերանայել իր քաղաքականությունը, այսպես կոչված, «լեզգիների խնդրին»։ Խոսքը գրեթե 100 հազար «կուբացի» լեզգիների մասին է, որոնք ապրում են Ադրբեջանի հյուսիսում՝ իրենց եղբայրներով բնակեցված Դաղստանի տարածքներին սահմանակից։

«ԽՍՀՄ ժամանակներից (1965թ.) ադրբեջանցի լեզգիները պահանջում էին վերամիավորվել Ռուսաստանի լեզգիների հետ ԽՍՀՄ-ում: Խորհրդային Միության փլուզումից հետո ստեղծվեց Սադվալ շարժումը, որը դեմ էր լեզգիների բռնի ձուլմանը և նրանց բնակեցված տարածքները Դաղստանին փոխանցելուն։ Սակայն պահանջները մերժվեցին Ռուսաստանի աջակցությամբ, իսկ ինքը՝ շարժումը, աջակցություն չստանալով Մոսկվայից, կորցրեց իր արմատականությունը»,- հիշեցրել է լրատվականը։

Այդուհանդերձ, ալիքը գրել է, որ ծագումով լեզգի ռուս գործարարների շրջանում արդիական է մնում ադրբեջանցի լեզգիների հետ վերամիավորման գաղափարը, և Կրեմլը կարող է աջակցել նրանց նախաձեռնություններին՝ այս ուղղությամբ Ալիևի հետ հարաբերությունների վերանայմանն ուղղված այլ միջոցների հետ մեկտեղ։

Փետրվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել դադարեցնել «Ռուսական տան» գործունեությունը Բաքվում՝ պատճառաբանելով այն հանգամանքով, որ այն Բաքվում գրանցված չէ որպես իրավաբանական անձ։ Հունվարի 28-ին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր ադրբեջանական Baku.tv-ի դեմ դատական հայց ներկայացնելու մասին, քանի որ հեռուստաալիքի ռեպորտաժում հեղինակը նշել էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը շեշտել էր, որ Ադրբեջանում ռուսական մշակութային կենտրոնը գործում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրով, այն հետևում է սահմանված պայմանավորվածություններին ու օրենքներին և զբաղվում է բացառապես կրթական, մշակութային գործառույթներով։ Փետրվարի 6-ին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+