Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:23

Իրավապահներն առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց․ ՀՀ ՆԳՆ

Իրավապահներն առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց․ ՀՀ ՆԳՆ

Քրեական ոստիկանության ծառայողներն առգրավել են շուրջ 18 կգ թմրամիջոց, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության` տվյալներ են ստացվել, որ Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է տեղափոխվեր Վրաստան:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով կալանավորվել է 11 անձ։ Նրանց թվում են Երևանի 40-ամյա, 51-ամյա և 36-ամյա, Արարատի մարզի 40-ամյա, Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները և Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացին:

«Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրամիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում իրավապահները ձերբակալել են Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Նրանց մոտ հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ, 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվել է նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Ըստ ՆԳՆ-ի՝ իրավապահները Եղվարդում ձերբակալել են Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչների՝ համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման մեղադրանքով:

Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվել էր Երևանի 32-ամյա բնակիչ: Նրա վարած ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 6 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

ՆԳՆ-ից հավելել են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+