Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցեր, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակվել համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը քննարկել էին Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները։ 2023թ․ նոյեմբերին Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել էին հարաբերությունների զարգացման հեռանկարները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







