Թուրքիայի Ալանիա նահանգի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, տեղում աշխատել են բանվորներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ թուրքական աղբյուրներին վկայակոչմամբ։
«Հրդեհը բռնկվել է Ալանիայի բազմահարկ շենքերից մեկում, այն խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում։ Հրշեջ բրիգադներն ուղարկվել են դեպքի վայր, որտեղ գտնվել են վերանորոգման աշխատանքներ իրականացնող բանվորներ», — հայտնել է հեռուստաալիքը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թուրքիայի Ալանիա նահանգում հրդեհը բռնկվել է կառուցվող հյուրանոցի 9-հարկանի շենքում և շարունակվում է շուրջ 30 րոպե, հրշեջները փորձում են փրկել այնտեղ մնացած աշխատողներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







