«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բորպեսուի նախորդ ակումբը Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսն» էր, որտեղ նա հանդես է եկել 2021 թվականից։ Բոպեսուն լիտվական ակումբի կազմում 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկական անգամ Լիտվայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Ժոելը «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։
Պաշտպանը կարիերայի սկզբում խաղացել է ֆրանսիական «Արլեսի» երկրորդ թիմում, այնուհետև՝ «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։
«29-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Սկոպյեի» և «Ռաբոտնիչկիի» գույները։ 2020 թվականին տեղափոխվել է Լատվիա, որտեղ մեկ տարի հանդես է եկել «Ռիգայի» կազմում և դարձել երկրի չեմպիոն»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Բոպեսուն իր կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 276 հանդիպում, դարձել 13 գոլի և 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







