Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:09

«Զրպարտություն է»․ «Ջերմուկ Գրուպը»՝ Վլադիկավկազի բնակչի մահվան մեջ ընկերությանը մեղադրելու մասին

«Զրպարտություն է»․ «Ջերմուկ Գրուպը»՝ Վլադիկավկազի բնակչի մահվան մեջ ընկերությանը մեղադրելու մասին

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն զրպարտություն է որակել «Կոմերսանտի» հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները՝ հերքելով տեղեկությունը, թե Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովը 2024-ի փետրվարին «հանքային ջուրը խմելուց հետո է մահացել»։

«Ռուսական լրատվամիջոցներում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող և անմեղության կանխավարկածը խախտող տեղեկություններ, քանի որ ո՛չ հարուցված քրեական վարույթի շրջանակներում, ո՛չ էլ իրականացված բազմաթիվ ստուգումներից որևէ մեկով չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերությունից հավելել են, որ ստուգումներն իրականացվել են նաև ՌԴ պետական իրավասու մարմինների կողմից։ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ից անհիմն են որակել Գուսովի ընտանիքի հայցը, որով ընկերությունից որպես «վնասի փոխհատուցում» 1,5 մլրդ ռուբլի էին պահանջել։

«Մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար՝ բացառվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության մեղքը: Ավելին, Գուսովի մահվան առնչությամբ ՌԴ իրավապահների կողմից հարուցված քրեական վարույթում «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերությունը նույնիսկ չի հանդիսանում վարույթին ներգրավված անձ»,- հստակեցրել են ընկերությունում։

Ընկերությունը հույս է հայտնել, որ քրեական գործի օբյեկտիվ քննության արդյունքում կփաստվի «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության անմեղությունը։

2024-ի փետրվարի 13-ին «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանում արտադրված «Ջերմուկ» հանքային ջրի մի քանի խմբաքանակների վաճառքը՝ Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածք ստանալու մասին հաղորդումից հետո։ ՌԴ Քննչական կոմիտեի Հյուսիսային Օսիայի քննչական վարչությունում դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել։

«Ջերմուկ գրուպը»-ը 2024-ին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան բացառել էր գործարանում շշալցված «Ջերմուկի» շշի մեջ քացախաթթվի առկայությունը՝ ընդգծելով, որ հանքային ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։

Նախորդ տարվա փետրվարի 23-ին ՀՀ ՍԱՏՄ-ն «անհիմն» և «տարակուսելի» էր որակել «Ռոսպոտրեբնադզորի»՝ ՌԴ-ում 2,5 միլիոն շիշ «Ջերմուկի» իրացումը կասեցնելու մասին որոշումը՝ հայտարարելով, որ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել:

2025-ի հունվարի 19-ին «Կոմերսանտը» գրել էր, որ Գուսովի ընտանիքը 1,5 մլրդ ռուբլի փոխհատուցելու պահանջով հայց է ներկայացրել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին 2025-ի հունվարի 20-ին հայտնել էին, որ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմինն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու հիմնավորումները փոխանցել է ռուսական կողմին, որոնցով ապացուցվել է, որ հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+