Մոսկվայում դերասան Յուրի (Գոշա) Կուցենկոյի հազվագյուտ ZAZ մեքենայում սպանված կնոջ մարմին է հայտնաբերվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները։
Ըստ կայքի՝ դին հայտնաբերվել է հունվարի 19-ին Կուտուզովսկի պողոտայում՝ 1/7 տան մոտ։
«Ենթադրյալ հանցագործն արդեն կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ և՛ մահացածը, և՛ կասկածյալը մարգինալ կենսակերպ են վարել»,- ասել է գործակալության աղբյուրը։
Քննիչների տվյալներով՝ հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը կասկածյալը հարբած վիճակում Կուտուզովսկի պողոտայի տներից մեկի մոտ վիճաբանել է ծանոթի հետ և առնվազն երկու անգամ դանակահարել նրան։ Կինը դեպքի վայրում մահացել է։
Դրանից հետո հանցագործության հետքերը թաքցնելու համար դիակը քարշ է տվել կայանված մեքենայի մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







