Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:29

Տարածաշրջանն էսկալացնելու հիմքեր չեմ տեսնում․ ՀՀ պաշտպանության նախարար

Տարածաշրջանն էսկալացնելու հիմքեր չեմ տեսնում․ ՀՀ պաշտպանության նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարծում է, որ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի հիմքեր չկան։ Նախարարն այս կարծիքը հայտնել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին սպառնալիքները։

«Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք է հիմք։ Ես՝ որպես Պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի»,- 2024 թվականի արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Պապիկյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ յուրաքանչյուր վիճելի հարցի վերաբերյալ, և կարող է հրապարակայնորեն հնչեցնել այդ առաջարկներից յուրաքանչյուրը՝ խաղաղության հաստատմանը հասնելու համար։

Պապիկյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի սահմանների անվտանգությունը պետք է երաշխավորվի բալանսավորված քաղաքականությամբ։

«Բեռը դնել միայն զինված ուժերի վրա, բեռը դնել մեկ գործընկերոջ վրա, դա լուծում չէ։ Համատեղ ջանքերով և նաև երկխոսությամբ պիտի լուծենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- եզրափակել է ՊՆ ղեկավարը։

Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանը «տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր» և «ֆաշիստական պետություն» էր անվանել։ Նա հայտարարել էր նաև, որ Հայաստանի սպառազինումը «միայն նոր լարվածության կհանգեցնի»։

Հունվարի 8-ին Փաշինյանը, արձագանքելով Ալիևին, նշել էր, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել։ Հունվարի 9-ին Փաշինյանն Ադրբեջանին ուղղված 12 առաջարկ էր հրապարակել, որոնց թվում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, փոխադարձաբար էսկալացնող խոսույթներից և պահանջներից հրաժարվելը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+