Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+2°
  • Կապան+1°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 00:55

Ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու դատարկ փորձ. ANCA-ի գործադիր տնօրենը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթի մասին

Ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու դատարկ փորձ. ANCA-ի գործադիր տնօրենը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթի մասին

ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը և այն անվանել «ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ»։

ANCA-ն հիշեցրել է, որ փաստաթուղթը չունի պարտադիր դրույթների իրականացում։ 

«Համաձայնագիր, որի իրականացումը, շատ հավանական է, չկարողանան իրականացնել վեց օրից։ Հիմա՝ Արցախին (ԱՄՆ-ի աջակցությամբ — խմբ․) հասցված վնասից հետո, նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ՝ ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու»,- ասվում է Համբարյանի հայտարարությունում։ 

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն չէր օգնել (44-օրյա պատերազմի և 2023թ. Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ — խմբ.), երբ «Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը»: Դրա փոխարեն՝ ԱՄՆ-ն ռազմական օգնություն էր ցուցաբերել Ադրբեջանին։ 

«Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրենը:

Համբարյանը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում:

Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել էին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+