Հունվարի 14-ից 15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի։
Նա հավելել է, որ ծրագրված են հանդիպումներ ԱՄՆ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
2024 թվականի սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Բլինքենը ողջունել էր Երևանի և Բաքվի առաջընթացը՝ խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ճանապարհին։
2024 թվականի հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության վերածելու ծրագրերի մասին։ Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մեկնարկել էր «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։