Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:53

Կալանավորվածներից մեկն ածելիով կտրել է լեզուն, մյուսը՝ ինքնավնասում կատարել

Կալանավորվածներից մեկն ածելիով կտրել է լեզուն, մյուսը՝ ինքնավնասում կատարել
In this Friday, Aug. 24, 2012 photo, a Syrian prisoner holds the bars of a makeshift prison run by rebels in a former elementary school in Al-Bab on the outskirts of Aleppo, Syria. Many improvised detention centers have sprung up as rebels wrest cities from army control, but these facilities fall under no national or regional authority, causing concern among rights groups. (AP Photo/Muhammed Muheisen)

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնել է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ինքնավնասման 2 դեպքի մասին։

«Հունվարի 6-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն մեկանգամյա օգտագործման ածելիով կտրել է լեզուն։ Նույն օրը՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Պ.-ն կատարել է ինքնավնասում ածելիի միջոցով՝ ձախ նախաբազկի շրջանում»,— Armenia Today-ին տեղեկացրել են ՔԿԾ հանրային կապերի բաժնից։

Ծառայությունից նշել են, որ ածելիով լեզուն կտրած Ս. Մ.-ն հոգեպես անհավասարակշիռ վիճակում է ինքնավնասում կատարել։

«Նրան տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետև շտապօգնություն է կանչվել և նա տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն, իսկ ժամը 20:30-ի սահմաններում «1-ին համալսարանական» բժշկական կենտրոն: Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նույն օրը՝ ժամը 22:40-ի սահմաններում, նա տեղափոխվել է ՔԿՀ»,- մանրամասնել են ծառայությունից։

ՔԿԾ-ից տեղեկացրել են, որ ձախ նախաբազկի շրջանում ինքնավնասում կատարած Հ. Պ -ն բանավոր հայտարարել է, որ ինքնավնասում է կատարել կրծքավանդակի շրջանում ունեցած ցավերին չդիմանալու պատճառով:

«Հ. Պ-ին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, այնուհետեւ շտապօգնություն է կանչվել: Ժամը 14:10-ի սահմաններում տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, ստացել համապատասխան բուժօգնություն և ՔԿՀ»,- հստակեցրել են ՔԿԾ-ից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+