Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+5°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:40

Ֆրանսիացիների ավելի քան 60%-ը կողմ է Մակրոնի հրաժարականին․ Le Figaro

Ֆրանսիացիների ավելի քան 60%-ը կողմ է Մակրոնի հրաժարականին․ Le Figaro

Ֆրանսիացիների ավելի քան 60%-ը պաշտպանել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Figaro թերթի պատվերով Odoxa-Backbone սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցմանը։

Մակրոնի հրաժարականին կողմ է հարցվածների 61%-ը։ Ինչպես նշում է հրատարակությունը, 2024 թվականի սեպտեմբերից այս ցուցանիշն աճել է 7%-ով։ Հարցվածների 38%-ը դեմ է արտահայտվել հրաժարականին, հետազոտության մասնակիցների 1%-ը դժվարացել է պատասխանել։

Ֆրանսիացիների մեծամասնությունը նաև կարծում է, որ Ֆրանսուա Բայրուն չի կարողանա վարչապետի պաշտոնում մնալ մինչև տարեվերջ՝ հարցվածների 86%-ը համոզված է, որ Ֆրանսիայի նախագահը պետք է նոր վարչապետ նշանակի 2025 թվականին։

Հարցումն անցկացվել է հունվարի 2-3-ը, մասնակցել է 1005 մարդ։

Մակրոնը Բայրուին վարչապետ էր նշանակել դեկտեմբերի 13-ին։ Ֆրանսիայի նախագահն ընդունել էր կառավարության հրաժարականի մասին վարչապետ Միշել Բարնիեի խնդրանքը, երբ Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատել էր կառավարությանն անվստահություն հայտնելու որոշումը՝ կապված 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժինների ընդունման հետ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+