Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 13:31

Ինչպե՞ս են փոխվել կանանց գեղեցկության չափանիշները

Ինչպե՞ս են փոխվել կանանց գեղեցկության չափանիշները

Ի՞նչ ընդհանուր բան ունեն Ռուբենսի նկարչությունն ու ժամանակակից plus size մոդելները: Մարդկության պատմության ո՞ր պահին կանայք խաղադրույք կատարեցին ոչ թե գեղեցկության, այլ ազատության վրա: The Symbol-ի հետ այս հարցերի շուրջ խոսել է արվեստաբան Անաստասիա Պոստրիգայը։

Ստորև արվեստաբանի դիտարկումներն են։

15-րդ դար

Հեռավոր միջնադարում մարմինը ընկալվում էր որպես հոգու պատյան, և այս գեղեցկությունը ցուցադրելը համարվում էր մեղք: Հիմնական չափանիշը, այդուհանդերձ, գեղեցկության էր։

16-րդ դար

Վերածննդի դարաշրջանում այն, ինչ առողջ էր թվում, համարվում էր իդեալական: Ուստի գեղեցկուհիները ո՛չ նիհար, ո՛չ էլ գեր, բայց անպայման թեք ուսերով և մի փոքր նկատելի որովայնով էին։

17-րդ դար

17-րդ դարում գեղեցկության իդեալները plus size-ի մեջ էին: Մեծն Ռուբենսն իր ամբողջ կարիերայի ընթացքում կարծես թե չի գտել ոչ մի նիհար կնոջ։ Դրանք ժամանակներ էին, երբ ցելյուլիտը ոչ թե դատապարտման և չար կատակների, այլ գեղեցկության նշան էր:

18-րդ դար

Ռուբենսից 100 տարի անց տիկնայք որոշեցին, որ երիտասարդությունից ավելի գեղեցիկ բան չկա․ վարդագույն այտեր, բարակ իրան և ոտքեր: Այդ պատճառով նշված ժամանակներում պատվանդանին են բարձրացել կարմրաներկը, ամուր կորսետներն ու կոր կրունկով կոշիկները։ Հանդերձանքները սկսեցին նմանվել հարած սերուցքով և սերուցքային վարդերով տորթերին։

19-րդ դարի սկիզբ

Կանայք հանկարծ հրաժարվեցին երբեմնի անհրաժեշտ կորսետից։

19-րդ դար

Նկարիչ Կարլ Բրյուլովի դարաշրջանում գեղեցկուհիներն անպայմանորեն հագնում էին կորսետ, ընդգծում ուսերը և գանգրացնում էին մազերը։  

20-րդ դարի սկիզբ

20-րդ դարի սկզբի կատարյալ կանացի մարմնի չափանիշներն էին համարվում փարթամ կիսանդրին, բարակ գոտկատեղը, արտահայտիչ ազդրերը։ Եվ մինչ տիկնայք նորից կապեցին կորսետները, մի շատ տաղանդավոր մարդ հասկացավ, թե ինչպես կարելի է այս տանջանքները գցել մեր ժամանակների շոգենավից: Տղամարդը նորաձեւության դիզայներ Պոլ Պուարեն էր, և նա աշխարհին ցույց տվեց, որ կանանց զգեստները կարելի է կտրել այնպես, ինչպես տղամարդկանց վերնաշապիկները՝ ազատ և բնական։

20-րդ դար

Առաջին աշխարհամարտը ստիպեց կանանց մոռանալ գեղեցկությունը և հիշել հարմարավետությունը: Իսկ երբ պատերազմն ավարտվեց, չէին ցանկանում վերադառնալ նախկին իդեալներին:

«Մեծն Գեթսբիի» դարաշրջանը տվեց կանացիության նոր տեսակ՝  չարաճճի, պայծառ, ազատ: Աղջիկները կարճ կտրեցին իրենց մազերը, արագ շարժվեցին, արագ ապրեցին: Վերջին հարյուր տարվա ընթացքում կանանց արտաքին տեսքի պահանջները շատ փոփոխությունների չեն ենթարկվել։ Պատմությունը կարծես փորձում է մեզ ակնարկել. իդեալի հետևից չես կարող ընկնել, իսկ կտրուկ ոլորաններում կարող ես բաց թողնել գլխավորը՝ ինքդ քեզ և քո անկրկնելի գեղեցկությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+