Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:47

ԿԸՀ-ն հայտնել է Առուշանյանի մանդատն ստացող պատգամավորի անունը

ԿԸՀ-ն հայտնել է Առուշանյանի մանդատն ստացող պատգամավորի անունը

ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանի մանդատը, որն այսօր կառավարության որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզպետ, կփոխանցվի Ջուլիետա Ազարյանին, տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Առուշանյանի լիազորությունները դադարեցվել էին դեկտեմբերի 18-ին։

ԿԸՀ-ն դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրվում է նույն կուսակցության Ազարյանին, ով ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն է։

Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Նա Շիրակի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։

Դեկտեմբերի 11-ին Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ Առուշանյանն ինքնաառաջադրվել և մասնակցել էր դեկտեմբերի 8-10-ն անցկացված Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, որոնց արդյունքներով հաղթել էր Սարիկ Մինասյանը։ Առուշանյանը նախնական ընտրությունների արդյունքներով երկրորդն էր։

Դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետի պաշտոնում առաջադրել էր Առուշանյանի թեկնածությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+