Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:21

Երևանի տրանսպորտը կարող է աշխատել 100 դրամով․ Մարությանը՝ Ավինյանին

Երևանի տրանսպորտը կարող է աշխատել 100 դրամով․ Մարությանը՝ Ավինյանին

Երևանի տրանսպորտը կարող է աշխատել 100 դրամով, Factor TV-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարել է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտից օգտվում են մարդիկ, որոնք սոցիալապես խոցելի են և պետք է սուբսիդավորել։ «Այդ մարդիկ ստանում են 100-150 հազար դրամ, չեն մնում պետության վզին, հարկ են վճարում, պետության սուրբ պարտքն է այդ մարդկանց տանել-հասցնել աշխատանքի, այդ դեպքում գնաճը 100 տոկոսով նրանց վրա ազդելու է։ Ամիսը 4-5 անգամ տրանսպորտից օգտվողների համար 300 դրամ է դառնալու, քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի»,- ասել է նա։

Մարությանը նաև նշել է, որ քաղաքապետարանի առաջարկած զեղչը չի տարածվում 300 դրամանոց, մեկ օրանոց, 7 օրանոց փաթեթի վրա և տարածվում է 10 անգամանոց և ավելի բարձր փաթեթների վրա։

Նա առաջարկել է տրանսպորտի ուղեվարձը սուբսիդավորել գույքահարկից ստացված գումարներից։ Նախկին քաղաքապետը նշել է, որ 2021թ․ գույքահարկը կազմել 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքինը՝ 12,1 մլրդ դրամ։ Նրա խոսքով՝ 2024-ին գույքահարկն արդեն կազմել է 13, 44 մլրդ դրամ, իսկ շարժական գույքի համար՝ 13,2 մլրդ դրամ: Այսինքն՝ տարբերությունը 7 մլրդ դրամ է: Ըստ Մարությանի՝ 2025 թ․-ին ավելի է հավաքվելու՝ 14,92 մլրդ, իսկ 2026 թ․-ին՝ 20 մլրդ դրամ։

Ավինյանը հակադարձել է, որ քաղաքապետարանը սուբսիդավորում է տրանսպորտային ցանցի ծախսերը։ «Քաղաքապետարանն այս տարի սուբսիդավորել է 8,5 մլրդ դրամ, ֆինանսավորել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և ևս մեկ մլրդ հավելյալ դրամի կարիք ունի։ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է սուբսիդավորել, ամեն նոր գնված ավտոբուսի հետ ծախսերն ավելանում են, որի մի մասն իր վրա է վերցնում քաղաքապետարանը, մյուս մասը՝ տոմսային համակարգով»,- ասել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետը նաև հավելել է, որ տոմսային համակարգում «որոշ շտկումներ» են իրականցնելու։

Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։

Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։

Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։

Նոյեմբերի 3-ին Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։

Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+