Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:09

Նյու Դելին մերժել է երրորդ երկրների միջոցով Ադրբեջանին զենք վաճառել․ ԶԼՄ

Նյու Դելին մերժել է երրորդ երկրների միջոցով Ադրբեջանին զենք վաճառել․ ԶԼՄ

Ադրբեջանը երրորդ երկրների միջոցով Հնդկաստանից զենք գնելու ցանկություն է հայտնել, սակայն Նյու Դելին հայտարարել է, որ ինքնուրույն է որոշում իր առաջնահերթությունները և թույլ չի տա նման միջնորդություն, գրել է ThePrint-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթը չի հստակեցրել, թե որ երկրի մասին է խոսքը։ Ըստ տեղեկության՝ Բաքուն երբեք այս հարցն ուղղակիորեն չի բարձրացրել Հնդկաստանի իշխանությունների հետ։ Փոխարենը՝ երրորդ երկիր դիմել է Հնդկաստանին՝ առաջարկելով արտահանել իր զենքը և երկարաժամկետ գործընկերություն հաստատել Ադրբեջանի հետ։

Բաքուն պատրաստակամություն է հայտնել պայմաններ առաջարկել պայմաններ, որոնք համեմատելի են այն պայմանագրին, որի հիման վրա Հնդկաստանը զենք է մատակարարում Հայաստանին։

Այդկերպ Ադրբեջանի իշխանությունները փորձում են տարածաշրջանում «ուժերի հավասարակշռություն» հաստատել, հավելել է ThePrint-ը։

Հնդկաստանի պաշտպանության հետազոտական ​​թևը (IDRW) հուլիսին հայտնել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներկրողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024-25 ֆինանսական տարվա սկզբի դրությամբ Հնդկաստանից Հայաստանի զենքի ներմուծման ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի։

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը Հնդկաստանի հետ կնքել էր 244 միլիոն դոլարի զենքի գնման պայմանագիր։ 2023 թվականի օգոստոսին Հնդկաստանը Հայաստանին մատակարարել էր 155 մմ տրամաչափի հրետանային առաջին վեց համակարգերը, որոնց փորձարկումն ավարտվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Նոյեմբերի 12-ին The New Indian Express-ը հայտնել էր, որ Հայաստան էր ուղարկվել «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգի առաջին մարտկոցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+