Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:09

«Կանգնած ենք սիրիացի ժողովրդի կողքին»․ Սիրիայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքները

«Կանգնած ենք սիրիացի ժողովրդի կողքին»․ Սիրիայում ՀՀ դեսպանությունը վերսկսել է աշխատանքները

Սիրիայում (Դամասկոս) ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16-ին վերսկսել է իր աշխատանքները, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Գերատեսչությունից տեղեկացրել են, որ դեսպանության հյուպատոսական բաժինն աշխատում է բնականոն ռեժիմով:

«Այսօր արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն: Նախապես տրամադրված թեժ գիծը՝ +963960003622, շարունակում է գործել»,- հավելել են ԱԳՆ-ից՝ նշելով, որ նախատեսվում են վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները։

ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

«Հայաստանը ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակներում Աքաբայում արված համատեղ հայտարարությունը: Մենք ամուր կանգնած ենք բարեկամ սիրիացի ժողովրդի կողքին նրա պատմության համար այս վճռորոշ պահին, և աջակցում ենք համապարփակ ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հաստատապես հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ամողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,- ասված է հայտարարության մեջ։

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։ 

Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։

Դեկտեմբերի 14-ին Հորդանանում Սիրիայի հարցով հանդիպման մասնակիցները կոչ էին արել պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների կամավոր վերադարձի համար: Սիրիայի հարցով հանդիպման անդամների կազմում էին Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Լիբանանը, Եգիպտոսը և ԱՄԷ գլխավոր քարտուղարը: Հանդիպմանը ներկա էին նաև Բահրեյնի ԱԳ նախարարներն ու Կատարի ներկայացուցիչները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+