Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:12

Գյումրիում նշանակվեցին ավագանու արտահերթ ընտրություններ

Գյումրիում նշանակվեցին ավագանու արտահերթ ընտրություններ

Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին և նշանակվեցին արտահերթ ընտրություններ։ Որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում։

Նախագծի համաձայն՝ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի փետրվարի 20-ից, նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ Գյումրու ավագանու խմբակցություններից մեկն ամբողջ կազմով մանդատները վայր է դրել։

«Քաղաքապետը, տեղակալները բոլորը հրաժարական տվեցին, և այս իրադրությունից այլ ելք, քան արտահերթ ընտրությունների գնալը, չկա, կամ եթե նույնիսկ տեսականորեն կա, դա ընդունելի չէ, որովհետև կարծում ենք, որ գյումրեցիները պետք է հնարավորություն ունենան ընտրելու իրենց ավագանուն և, անուղղակի կամ ուղղակի, կախված ընտրությունների արդյունքներից, իրենց քաղաքապետին: Մենք ընդամենն իրավական ընթացակարգերն ենք ապահովում»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ Գյումրիում դեկտեմբերի 11-ին նախնական քվեարկությամբ ստացած 253 ձայնով քաղաքապետի պաշտոնակատար կնշանակվի անկախ թեկնածու Սարիկ Մինասյանը։

«Այս օրենքների փաթեթներով նաև հնարավորություն է ստեղծվում Գյումրիի քաղաքապետի պարտականությունների պաշտոնակատար նշանակել վարչապետի կողմից: Վաղը ես այդ նախնական քվեարկության արդյունքներով կկատարեմ այդ նշանակումը, որովհետև դե յուրե հնարավորությունը վաղվանից է բացվում»,- հավելեց վարչապետը։

Հոկտեմբերի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական էր տվել։ Սամսոնյանը Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության քաղաքապետի թեկնածուն էր։ Նա քաղաքապետ էր դարձել 2021 թվականի նոյեմբերին։ Սամսոնյանի թեկնածությունը պաշտպանել էին «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները:

Հոկտեմբերի 16-ին Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ իրավապահները Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում են կայացրել։ Ըստ աղբյուրի՝ Բալասանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի հարակից հողերը հանցավոր ճանապարհով օտարելու համար։ Գործով մեղադրյալ է նաև նախկին քաղաքապետի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։

Հոկտեմբերի 11-ին Armlur.am-ը հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից իրավապահները բերման էին ենթարկել նախկին քաղաքապետի որդուն և տարել Հակակոռուպցիոն կոմիտե։ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունն Armenia Today-ին հայտնել էր, որ իրենց մոտ նման դատական գործ առկա չէ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+