Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:22

Տարածաշրջանում հայ-ադրբեջանական էսկալացիայի որևէ հիմք չկա․ Փաշինյան

Տարածաշրջանում հայ-ադրբեջանական էսկալացիայի որևէ հիմք չկա․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական էսկալացիայի հիմքեր չկան և հայտնել, որ շուտով կշարունակվի սահմանազատման գործընթացը։

Նա բացառել է հայկական կողմի ցանկացած քայլ, որը կարող է հրահրել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացում՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլում հրապարակումները, թե իբր Հայաստանի իշխանությունները ներքաղաքական շահերից ելնելով՝ ծրագրում են «փոքր հաղթական պատերազմ» Ադրբեջանի դեմ։

«Ցանկացած դիտորդ կարող է տեսնել, որ, ընդհակառակը, ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ ձեռնտու է մեզ՝ իշխող թիմին և կոնկրետ ինձ, որ տարածաշրջանում իրավիճակը կայուն լինի։ Այս հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը, ի պատասխան սրան, չպետք է ենթարկվի որևէ սադրանքների և անընդհատ բացատրի իր դիրքորոշումը։

«Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք, որովհետև, ըստ էության, քաղաքական մակարդակում ևս մեկ իրավական քայլ ենք արել և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Նույնիսկ պայմանավորվել ենք, և մեր Ազգային ժողովը վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքների կանոնակարգը։ Առաջիկայում մենք պետք է փոխադարձ համաձայնությամբ սկսենք դելիմիտացիայի գործընթացընթաց», — ասել է Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+