Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:39

«Անմարդկային պայմաններ են»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները ցույց են տվել ավտոպարկը

«Անմարդկային պայմաններ են»․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները ցույց են տվել ավտոպարկը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները, որոնք բողոքելով աշխատանքային պայմաններից ու աշխատավարձերից դեկտեմբերի 3-ին գործադուլ են սկսել, լրագրողներին ցույց են տվել ավտոբուսների պարկը, որը, նրանց խոսքով, անմարդկային է աշխատանքը կազմակերպելու առումով։ Նրանք հայտարարել են, որ քաղաքային իշխանությունները չեն կատարել վարորդներին տված խոստումները։

«Ոչ թե մենք ենք պահանջել աշխատավարձի բարձրացում, այլ իրենք են մեզ ասել, որ աշխատավարձը վերանայվելու է, երբ երևանյան տրասպորտը կանցնի միասնական տոմսային համակարգին։ Ասել են՝ աշխատավարձը բարձրանալու է 150 հազարի սահմաններում։ Համաձայնվեցինք ու մեկ ամիս սպասեցինք, բայց ոչինչ չփոխվեց։ Մեզ ցուցակ բերեցին ու ասացին, որ աշխատավարձը չի բարձրանալու, իսկ մենք աշխատելու ենք ժամավճարով, ստանալու ենք որոշակի գումար, ինչը ցածր է։ Փաստաթղթով աշխատավարձը 550 000 դրամ է նշված, բայց մենք ստանում ենք 400 000 դրամ»,- պատմել է MAN տեսակի ավտոբուսի վարորդներից մեկը։

Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը լրագրողներին ասել է, որ վարորդներն աշխատում են անմարդկային պայմաններում։ 18 համարի երթուղու վարորդ Դավիթ Բադալյանը տեղեկացրել է, որ նույնիսկ պետքարան չունեն։

«Ավտոպարկում կարելի է տեսնել, թե ավտոբուսի վարորդներն ի՞նչ անմարդկային պայմաններում են աշխատում, կարելի է տեսնել ավտոբուսների «քյաչալ» անվադողերը։ Մարդիկ իրենց կյանքը վտանգելով ձմռանն այդ անվադողերով են երթևեկում, ու այս ամենից հետո վարորդներին են մեղադրում։ Թող պարգևավճարներ չստանան, 7,6 միլիոնով Լոս Անջելես չմեկնեն, (Երևանի քաղաքապապետ Տիգրան Ավինյանի այցն ԱՄՆ-խմբ․), ու փոխարենն անվադողեր գնեն»,- նշել է Չախոյանը։

Վարորդները նաև պատմել են, որ ավտոբուսների լվացման կայան չունեն ու ցուրտ եղանակին ստիպված սառը ջրով ավտոբուս են լվացնում։ Նրանց խոսքով՝ իրենց անգամ ընդմիջում անելու հնարավորություն չեն տալիս և ավտոբուսի մեջ են սնվում։

«Մեր տնօրենին ասում ենք՝ ընդմիջում անելու խնդիր կա, ուզում ենք, օրինակ, շաուրմա ուտել կամ այլ հարմար վայրում սնվել։ Մեզ ասում է՝ շաուրմա մի կերեք, կորժիկ կերեք»,- ասել է գործադուլ հայտարարած վարորդներից մեկը։

Վարորդները հավալել են, որ աշխատավարձը բարձրացնելու պահանջը պայմանավորված է հավելյալ ծախսերով։ Մասնավորապես, պետք է իրենց տներից առավոտյան գան, հասնեն ավտոբուսի պարկ, իսկ աշխատանքից հետո վերադառնան տուն։ Նրանք պահանջում են տնից ավտոպարկ և հակառակ ուղղությամբ իրենց մեկ ընդհանուր մեքենա տրամադրել, որը բոլոր վարորդներին աշխատանքից տուն կտեղափոխի։

Դեկտեմբերի 3-ի առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էն հայտարարել և դուրս չեն եկել երթուղի։ Քաղաքապետարանն «անտրամաբանական» էր որակել վարորդների պահանջները։

Մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը։ Ավինյանը հունիսի 25-ին ասել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից կսկսի գործել հասարակական տրանսպորտի ուղեվարձի միասնական համակարգ, որը նախատեսում է տրանսպորտի թանկացում։

Հոկտեմբերի 14-ին Կոստանյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ից MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ վճարային համակարգով QR կոդով վճարումը։

Հոկտեմբերի 31-ին «Մայր Հայաստան» ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը Երևանի իշխանություններին մեղադրել էր կոռուպցիոն սխեմաների մեջ՝ կապված նոյեմբերի 1-ից ավտոբուսների ուղեվարձի վճարման նոր կարգի ներդրման հետ։ Նա հայտարարել էր, որ ըստ պայմանագրի՝ Telcell-ն ու քաղաքապետարանն արդեն պետք է տեղադրած լինեին բանկային քարտերի համար սարքեր, որ մարդիկ կարողանային 100 դրամ վճարել։

Նոյեմբերի 3-ին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր հունվարի 1-ից Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու մասին։

Նոյեմբերի 19-ին Երևանի ավագանին ընդունել էր տրանսպորտի սակագների արտոնությունների փաթեթը, ըստ որի հունվարի 1-ից տրանսպորտից օգտվող առանձին խմբերի համար կգործեն այլ սակագներ, առանձին խմբեր տրանսպորտից անվճար կօգտվեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+