Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:18

Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը․ Reuters

Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը․ Reuters

Սիրիայի իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և քաղաք տանող բոլոր ճանապարհները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին։

Միևնույն ժամանակ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ հանդես եկող մի շարք սիրիական խմբավորումների զինյալներ հայտնել են, որ հասել են Հալեպի կենտրոն:

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը խոստացել է Դամասկոսին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել ապստամբների հարձակումը հետ մղելու համար։ Նոր սարքավորումները կսկսեն տեղ հասնել երեք օրվա ընթացքում, ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական հետախուզության աղբյուրները հայտնել են, որ ապստամբներին աջակցող Թուրքիան «կանաչ լույս է վառել» հարձակման համար: Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջու Քեչելին նոյեմբերի 29-ին ասել էր, որ Անկարան ձգտում է խուսափել տարածաշրջանում հետագա ապակայունացումից և նշել, որ վերջին հարձակումները խաթարում են դեէսկալացիայի համաձայնությունները, գրում է Reuters-ը։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերով փոխտնօրեն Դեյվիդ Քարդենը հայտնել է, որ վերջին երեք օրվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևմուտքում առնվազն 27 խաղաղ բնակիչ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ:

Նոյեմբերի 27-ին մի շարք սիրիական խմբավորումների զինյալները՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել են Հալեպ և կարողացել են նաև վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը գտնվում է Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում:

Թուրքական լրատվամիջոցները նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնել էին, որ գրոհայինները հասել են Հալեպի կենտրոնական շրջաններ, ինչպես նաև հարձակման ընթացքում գրավել են Հալեպ և Իդլիբ նահանգների մոտ 70 բնակավայր։ Սիրիական բանակի ստորաբաժանումները հակահարձակման են անցել գրոհայինների դիրքերի ուղղությամբ։ 

Գրոհայիններն առաջին անգամ Հալեպ են վերադարձել 2016 թվականից ի վեր, երբ Ասադը Ռուսաստանի, Իրանի և տարածաշրջանային շիա աշխարհազորայինների հետ միասին վերցրել էր քաղաքը: Հետո նրանք համաձայնել էին հեռանալ Հալեպից՝ ամիսներ շարունակ ռմբակոծություններից ու պաշարումից հետո: Ապստամբները հարձակումն անվանել են պատասխան նոյեմբերին ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբում քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական և սիրիական օդուժի ուժեղացված հարվածներին, որն ուղղված էր նաև սիրիական բանակի կողմից հնարավոր հարձակումները կանխելուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+