Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:11

«20% քեշբեք և քարտերի սպասարկման զեղչեր». ի՞նչ են առաջարկում հայաստանյան բանկերը «Սև ուրբաթին»

«20% քեշբեք և քարտերի սպասարկման զեղչեր». ի՞նչ են առաջարկում հայաստանյան բանկերը «Սև ուրբաթին»

2024 թվականին «Սև ուրբաթն» (Black Friday) սկսվում է նոյեմբերի 29-ին։ Black Friday-ն ԱՄՆ-ում Գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթն է, որն ընկնում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը: Այս օրը խանութներում սկսվում է ավանդական Սուրբծննդյան վաճառքի սեզոնը։

«Սև ուրբաթի» շրջանակներում հայաստանյան բազմաթիվ բանկեր հատուկ առաջարկներ են պատրաստել իրենց հաճախորդների համար: Քարտապանները կարող են օգտվել բարձրացված CashBack-ից, ճանաչված խանութների զեղչերից և մասնակցել արժեքավոր մրցանակների խաղարկություններին: Տարբեր բանկեր տարբեր առաջարկներ ունեն, որոնց մեծ մասը գործում է ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում՝ մինչև տարեվերջ:

Armenia Today-ն ուսումնասիրել է ամենաշահութաբեր բանկային ծրագրերը, որոնք թույլ կտան օգտվողներին գնումներ կատարել շահույթով և մասնակցել արժեքավոր մրցանակների խաղարկությանը։

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը, ձեռք բերելով ավիատոմսեր ԱԿԲԱ բանկի ցանկացած Mastercard-ով, քարտապանները կստանան 20% հետվճար՝ առավելագույնը մինչև 20 000 դրամ: Ակցիային մասնակցում են Wizz Air, Aegean Airlines, Transavia, Eurowings, Air France, Condor, Lufthansa, Austrian Airlines, Air Arabia и Brussels Airlines ավիաընկերությունները:

Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է ավիատոմսեր ձեռք բերել անմիջապես ավիաընկերության պաշտոնական կայքից կամ հավելվածի միջոցով (ակցիային մասնակցելու դեպքում չեք կարող տոմսեր ձեռք բերել տուրիստական գործակալությունների միջոցով կամ այլ միջոցներով): Յուրաքանչյուր քարտապանի, անկախ քարտերի քանակից, 20% հետվճար կտրամադրվի մեկ անգամ ակցիայի պայմանների կատարման դեպքում: Մինչև դեկտեմբերի 2-ն ԱԿԲԱ բանկի Mastercard-ով Glovo-ից գնումներ կատարելու դեպքում քաղաքացիները կստանան 50% զեղչ: Զեղչի առավելագույն գումարը կարող է կազմել 25 000 դրամ: Առաջարկից կարելի է օգտվել առավելագույնը երկու անգամ: Ակցիան գործում է մանրածախ առևտրի կետերում գնումներ կատարելիս և չի տարածվում Apple Pay-ի և Google Pay-ի միջոցով վճարումների վրա: Նույն ակցիան գործում է նաև IDBank, «Ինեկոբանկ», Ararat, «Արցախբանկ», «Հայէկոնոմբանկ», Evocabank, Ameriabank, «Ամիօ» և «Բիբլոս» բանկերում։

IDBank-ն առաջարկում է զեղչ ճանապարհորդական Travel Card-երի սպասարկման համար: Քարտը կարելի է պատվիրել բանկի հավելվածի միջոցով և ստանալ 80% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար: 20 000 դրամի փոխարեն արժեքը կկազմի 4000 դրամ: Քարտն առաջարկում է 0,5%-ից մինչև 1,5% զեղչ, անվճար մուտք դեպի VIP Lounge սրահ ընդամենը 1300 եվրոյով, անվճար ինտերնետ ռումենտում, արագ ծառայություններ, անվճար կայանատեղի։ Առաջարկը գործում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը:

Նոյեմբերի 27-30-ը Idram&IDBank-ի QR կոդի միջոցով յուրաքանչյուր գնման դիմաց կգանձվի idcoin: Արշավի ընթացքում բոլոր վճարումներից առավելագույնը կարող եք ստանալ 5000 idcoin։ Իսկ արդեն կուտակած idcoin-երը կարող ես տեսնել Idram&IDBank և idplus հավելվածներում։

«Արցախբանկում» «Սև ուրբաթը» գործում է մինչև տարեվերջ, որի շրջանակներում կարելի է ձեռք բերել Mastercard Standard և Գոլդ քարտեր քարտի գործողության բոլոր 4 տարիների սպասարկման արժեքի 50% զեղչով: Ակցիայի շրջանակներում MasterCard Gold դրամային քարտ ձեռք բերող հաճախորդները կարող են պատվիրել մեկ լրացուցիչ Mastercard Junior քարտ՝ 8-17 տարեկան երեխաների և դեռահասների համար՝ առանց տարեկան սպասարկման վճարի։  

«Ամերիաբանկն» առաջարկում է անվճար Mastercard, որով կարելի է վճարումներ կատարել միջազգային օնլայն հարթակներում և ստանալ 1% քեշբեք յուրաքանչյուր վճարումից՝ ամսական մինչև 10 000 դրամ: Իսկ եթե Mastercard-ը բանկում ձեր առաջին քարտն է, կարող եք մասնակցել նաև 16 հատ iPhone 16-երի ու տան խաղարկությանը: Բանկը «Սև ուրբաթի»-ի շրջանակներում առաջարկում է նաև մինչև 20 մլն դրամ սպառողական վարկեր՝ իջեցված՝ 16% տոկոսադրույքով։

Armenia Today-ն իր ընթերցողների համար պատրաստել է խորհուրդներ, որոնք կօգնեն «Սև ուրբաթին» խուսափել անցանկալի ծախսերից և թույլ չեն տա խաբեբաներին յուրացնել ձեր քարտի տվյալները:

Կարդացեք նաև՝

Յոթ կանոն «Սև ուրբաթին» անվտանգ գնումներ կատարելու համար՝ Armenia Today-ից, IDBank-ից և Роскачествօ-ից

«Սև ուրբաթ»-ը Երևանում. լավ մարքեթի՞նգ, թե՞ շահույթով գնումներ կատարելու հնարավորություն

Ինչպե՞ս կատարել խելացի գնումներ «Սև ուրբաթ»-ին․ խորհուրդներ Armenia Today-ից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+