Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:03

Թրամփն ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում առաջարկել է հայամետ Թուլսի Գաբարդի թեկնածությունը

Թրամփն ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում առաջարկել է հայամետ Թուլսի Գաբարդի թեկնածությունը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում առաջադրել է Կոնգրեսի նախկին ներկայացուցիչ Թուլսի Գաբարդի թեկնածությունը, հայտնում է CNN-ը։

2017-ին, երբ Գաբարդը Կոնգրեսի ներկայացուցիչ էր, ամերիկացի օրենսդիրների հետ այցելել էր Հայաստան և Արցախ: 

«Ես գիտեմ, որ Թուլսին ԱՄՆ հետախուզական համայնքին կբերի այն անվախ ոգին, որը սահմանել է նրա վաստակաշատ կարիերան՝ պաշտպանելով մեր սահմանադրական իրավունքները և ապահովելով խաղաղություն ուժի միջոցով»,- ասել է Թրամփը:

Գաբարդն Արցախ էր այցելել 2017 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիերի, Աննա Էշուի, Ֆրենկ Փալոնեի, Դեյվիդ Վալադաոյի և Ջեյմս Սենսենբրենների հետ միասին։

«Բոլոր այցելությունների և հանդիպումների ժամանակ իսկապես դրսևորվեց հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը»,- ուղևորությունից հետո ասել էր նա։

Հայաստանում Կոնգրեսի պատվիրակությունը հանդիպել էր պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և ոլորտի առաջնորդների հետ՝ ուսումնասիրելով Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները: Մեկնաբանելով Շուշիի՝ Արցախի արհեստագործական ուսումնարան կատարած իր այցը և Ստեփանակերտում արցախցի քաղաքական գործիչների և պատգամավորների հետ հանդիպումները՝ Գաբարդն ընդգծել էր Արցախի իշխանությունների՝ պայծառ ապագա ստեղծելու ցանկությունը։

2020 թվականին Գաբարդը Թուրքիային մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում պատերազմը հրահրելու և խրախուսելու մեջ։ 2020 թվականի հոկտեմբերին նա ստորագրել էր նախկին Պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակը, որում մտահոգություն էր հայտնել Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերսկսման և Հայաստանի հետ հնարավոր հակամարտության վերաբերյալ։

«Միացյալ Նահանգներն Ադրբեջանին պետք է անհապաղ կոչ անի դադարեցնել հարձակումները, իսկ Թուրքիային՝ իր ներգրավվածությունը՝ ինչպես ուղղակիորեն իր ռազմական ուժերի կիրառմամբ, այնպես էլ անուղղակիորեն՝ ուղարկելով Ալ-Քաիդայի հետ կապված ուժեր՝ ոչնչացնելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը. մարտավարություն, որը Թուրքիան կիրառել է սիրիացի քրդերի դեմ»,- նշել է նա։

Նամակում Գաբարդն ընդգծել էր, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ և անձամբ է լսել հայերի ցանկության մասին՝ պահպանել հրադադարը և համագործակցել միջազգային կողմերի հետ՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

2019 թվականին, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու, Գաբարդն ԱՄՆ մի քանի այլ սենատորների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամների հետ համահովանավորել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ հաստատելով Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և հավերժ հիշատակը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է Թրամփի կողմից Գաբարդի թեկնածությունն ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնում։

Գաբարդը Միացյալ Նահանգների բանակի պահեստային սպա է: Նա 2013-2021 թվականներին ծառայել է որպես Հավայան նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ: Այնուհետև ներկայացրել է Դեմոկրատական ​​կուսակցությունը։ 2022 թվականին Գաբարդը լքել է կուսակցությունը և իրեն հռչակել անկախ քաղաքական գործիչ, իսկ 2024 թվականին նա միացել է հանրապետականներին։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն Armenia Today-ին մեկնաբանել էր Թրամփի ընտրության հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ 


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+