Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:13

Կաթողիկոսին գերիների հարցով առաջարկ եմ արել, գործողություններ են իրականացվել․ Անդրանիկ Քոչարյան

Կաթողիկոսին գերիների հարցով առաջարկ եմ արել, գործողություններ են իրականացվել․ Անդրանիկ Քոչարյան

Կաթողիկոսին գերիների հարցով առաջարկ եմ արել, գործողություններ են իրականացվել, լրագրողներին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով COP29-ը համաժողովին Հայաստանի մասնակցության և գերիների ազատման վերաբերյալ հարցին։  

«Գերիների հարցով անհատապես եմ զբաղվել՝ որպես հանձնաժողովի նախագահ։ Գնացել եմ վեհարան՝ կաթողիկոսի մոտ, գերիների հետ կապված  առաջարկով եմ հանդես եկել։ Նա չմերժեց, գործողություններ տեղի ունեցան։ Արդյունքի մասին՝ ապագայում կտեսնենք։ Առանց հանրայնացնելու պետք է այդ հարցով զբաղվել՝ մինչև վերջին գերու հետ գալը»,- ասել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի մասնակցության մասին տեղեկատվություն չունի և որևէ կոնկրետ որոշման դեպքում ԱԳ նախարարը հանդես կգա հայտարարությամբ։ Իր կարծիքով՝ «գնալն էլ արժեք ունի, չգնալն էլ»։ 

«Եթե միջազգային նման համաժողովը մարդասիրական, հումանիտար բնույթ ունի, գերիների հարցը պետք է լուծվի, պետք է իրականացվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ արձանագրված պահանջը»,- նշել է նա։ 

Նոյեմբերի 10-ին Մայր Աթոռում աղոթք էր տեղի ունեցել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։ Պատարագի ժամանակ Գարեգին Բ-ն հայտարարել էր, որ պաշտոնապես դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հայ գերիների ազատման հարցում օգնության խնդրանքով։

Բաքուն հաստատել էր 23 հայ գերիների առկայությունը, որոնցից 17-ը գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակումից հետո։ Խոսքը նաև Արցախի նախկին ղեկավարների մասին է։

2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+