Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:21

Stop COP29․ ադրբեջանցի ընդդիմադիրները Գերմանիայում բողոքի ակցիա են անցկացրել

Stop COP29․ ադրբեջանցի ընդդիմադիրները Գերմանիայում բողոքի ակցիա են անցկացրել

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի (COP29) անցկացման նախօրեին Գերմանիայում բողոքի ակցիա են անցկացրել, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։ Հիմնադրամի տվյալներով՝ ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրողներ են։

Քաղաքական հալածանքների ենթարկված և Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստները վանկարկել են՝ Stop COP29։ Նրանք նշել են, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։

Ցույցի մասնակիցներն ընդգծել են, որ անգամ գագաթնաժողովի անցկացման իրավունքն ստանալուց հետո երկրում որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ձերբակալել, բռնության ենթարկել ու հետապնդել ավելի մեծ թվով ընդդիմախոսների։

Ցույցի մասնակիցները նաև կոչով դիմել են COP29-ին մասնակցող երկրների առաջնորդներին ու խորհրդարաններին, ինչպես նաև ՄԱԿ-ին ու Եվրոպական խորհրդարանին՝ խնդրելով աջակցել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների ազատմանը։

Համաժողովը կանցկացվի նոյեմբերի 11-22-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր արել ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին և «Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»։ Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում բանակցություններ էր վարել նաև Ալիևի և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հունվարի 5-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվող 23 հայ գերի կա, որոնցից 17-ին Բաքուն գերեվարել էր 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վրա հարձակումից հետո։ Գերիների թվում Արցախի ռազմական և քաղաքական ղեկավարությունն է։ Քյարամյանը նաև նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։

2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի իշխանություններն առևանգել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+