Իրանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերը նոյեմբերի 4-ին Կասպից ծովում համատեղ զորավարժություն կանցկացնեն, գրում է IRNA գործակալությունը։
Azirex 2024 անվանումն ստացած միջոցառումը «հանուն խաղաղության և բարեկամության համագործակցության կարգախոսով է»։
Նշվում է, որ զորավարժություններն ուղղված են տարածաշրջանում կայուն հավաքական անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև մասնակից երկրների միջև բազմակողմանի համագործակցության ընդլայնմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







