Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:39

Ոստիկանությունն ազատ է արձակել զենքի ապօրինի պահման գործով բերման ենթարկվածներ ընդդիմադիր ակտիվիստներին

Ոստիկանությունն ազատ է արձակել զենքի ապօրինի պահման գործով բերման ենթարկվածներ ընդդիմադիր ակտիվիստներին

Ոստիկանությունն ազատ է արձակել «Սրբազան պայքար» ընդդիմադիր շարժման բոլոր 9-ը կողմնակիցներին, ովքեր բերման էին ենթարկվել հոկտեմբերի 31-ին՝ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունից։

Ձերբակալվածերի թվում էին Աղվան Արշակյանը, Հայկ Նիկողոսյանը, Արա Մկրտչյանը, Վիգեն Ազատյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը,  Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը և Արտեմ Խառատյանը։ Ավետիսյանը Հարվարդի համալսարանի մագիստրոս է, հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ։ Նա իրեն ձերբակալելը «քաղաքական բռնաճնշում է» անվանել ու հայտարարել, որ «խուզարկությամբ իր մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել»։

Հոկտեմբերի 31-ին «Սրբազան պայքար» շարժման էջում տեղեկություն էին տարածել, որ «օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով», ձերբակալել են շարժման 9 ակտիվիստի։ Շարժման էջում հայտնել էին, որ հաղորդում են ներկայացնելու «օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ»։

Շարժման ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ի երեկոյան ցույց էին անցկացրել Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի (ՁՊՎ) դիմաց՝ պահանջելով ազատել ակտիվիստներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+