Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:51

Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցը բարձրացրել են Հրաչ Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը․ ԶԼՄ

Քոչարյանին պաշտոնանկ անելու հարցը բարձրացրել են Հրաչ Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը․ ԶԼՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացրել են ՔՊ պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հոկտեմբերի 29-ին «Ազատությունը» հայտնել էր, որ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարց էր բարձրացվել, ավելի ուշ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշել էր, որ իրենց օրակարագում նման հարց չկա։

«Հակոբյանն էլ ընկերոջ՝ Գաբրիելյանի թեկնածությունն է առաջարկել Արդարադատության նախարարի պաշտոնում, ինչը ՔՊ վարչությունը չի էլ քննարկել: Քոչարյանը վատ է արտահայտվել Գաբրիելյանի թեկնածության վերաբերյալ, ինչը վրդովվեցրել է Հակոբյանին ու Գաբրիելյանին: Վերջիններս էլ Քոչարյանի պաշտոնանկության հարցն են թիմում բարձրացրել»,- ասված է հրապարակման մեջ։

Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանն, իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին թիմակիցների վերաբերյալ դժգոհություն է հայտնել՝ կապված իր կազմակերպած խոհրդարանական լսումերում ՔՊ պատգամավորների մասնակցության հետ։

«Իշխող թիմում հարաբերությունները սրվել են Քոչարյանի նախաձեռնած՝ հանցավորության իրավիճակի մասով լսումներից հետ։ Քոչարյանը հրապարակավ դժգոհել է, որ հոկտեմբերի 15-ին իր նախաձեռնած լսումներին ՔՊ 71 պատգամավորնից միայն մի քանիսն էին։ Նա թիմակիցներին մեղադրել է  արհամարհական վերաբերմունք ցույց տալու մեջ, և Փաշինյանին անտարբերության մասին լուրեր է հասցրել, որ նա «թիմի վրա բարկանա»: Քոչարյանը դժգոհել է իր թիմակիցներից, ինչն էլ շատերին վիրավորել է»,- ասված է հրապարակման մեջ։

Փաշինյանը, թերթի տեղեկություններով, Քոչարյանի վերաբեյալ դեռ որոշում չունի և ամեն ինչ դեռ խոսակցություների մակարդակում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+