Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:35

Զախարովան արձագանքել է ՀՀ փոխվարչապետի՝ եռակողմ հանձնաժողովի նիստեր չանցկացնելու հայտարարությանը

Զախարովան արձագանքել է ՀՀ փոխվարչապետի՝ եռակողմ հանձնաժողովի նիստեր չանցկացնելու հայտարարությանը

Մոսկվան դեռ պատրաստ է Երևանին և Բաքվին համակողմանի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա այսպես է մեկնաբանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ հոկտեմբերի 21-ի հայտարարությունն այն մասին, որ հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովն ընդհատել է իր նիստերը, քանի որ որոշ հարցերի շուրջ կոնսենսուս չկա:

«Այստեղ խոսքը ոչ թե հույսի կամ դրա բացակայության, այլ փոխընդունելի արդյունքի հասնելու, փոխընդունելի լուծում գտնելու մասին է, ինչը կբավարարեր և՛ Բաքվին, և Երևանին։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում այս ամբողջ ընթացքում նշված ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվել: Մենք պատրաստ ենք այսուհետ ևս համակողմանի աջակցություն ցուցաբերել գործընկերներին»,- ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «կշահի ամբողջ տարածաշրջանը»։ Նա նաև հիշեցրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերն այն մասին, որ «Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր, որ Բաքվի կողմից հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը չվավերացնելու ռիսկեր չկան։ Նույնը օրը Գրիգորյանը «Ազատությանը» տեղեկացրել էր, որ ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստերը չեն շարունակվում, որովհետև, նրա խոսքով, կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա։ Փոխվարչապետը նշել էր, որ «մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումն իմաստ չունի»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+