Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:57

Արդարադատության նախարարը պետք է լինի ուժեղ կառավարիչ և քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ․ Քոչարյան

Արդարադատության նախարարը պետք է լինի ուժեղ կառավարիչ և քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ․ Քոչարյան

Արդարադատության նախարարը պետք է «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ լինի, միարժամանակ՝ ուժեղ կառավարիչ և քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ, հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղացիական պայմանագրի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նա պատմել է, թե ինչ չափանիշներով է քաղաքական թիմը պատրաստվում ընտրել Արդարադատության նոր նախարարի։

«Հրապարակը»-ի տեղեկություններով՝ նախարարի պաշտոնում առաջադրված են հետևյալ թեկնածուները՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Քոչարյանի խոսքով՝ նախարարին առաջին փորձից չհաջողվեց ընտրել։

«Դրվեց ձևաչափ, որ թեկնածությունները քննարկվում են կուսակցական ձևաչափով, այսինքն՝ վարչությունը պետք է թեկնածություններ քննարկի։ Բայց մի անգամ փորձ արվեց, մերժվեց Արփի Դավոյանը։ Հիմա երկրորդ փորձը կարվի։ Առաջին փորձի ժամանակ որոշվեց, որ լինի կին կուսակցական, հիմա կնոջ պահանջը հանված է և պետք է լինի կուսակցական, իրավաբան թե ոչ՝ չգիտեմ, կարող է լինել ուժեղ կառավարիչ, քաղաքական թիմի կարկառուն ներկայացուցիչ, ինչպես Սուրեն Պապիկյանի նշանակման դեպքում էր»,- ասել է նա։

Քոչարյանը հավելել է, որ կառավարությունը չի կարող երկար այդ պաշտոնը «դատարկ թողնել», և առաջադրված թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ վարչապետը պետք է համապատասխան կոնսուլտացիաների արդյունքում գտնի այն մարդուն, որին կվստահի այդ պաշտոնը։ Դա վարչապետի իրավասությունների շրջանակում է»,- եզրափակել է պատգամավորը։

Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ խմբակցությունում ստորագրահավաք են սկսել Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի համար։ Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 2-ի հրամանագրով պաշտոնանկ էր արել Արդարադատության նախարարին:

Հոկտեմբերի 10-ին Armlur.am-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության փակ նիստում կուսակցության ղեկավարությունը մերժել էր Արդարադատության նախարարի բոլոր թեկնածուներին։ Հոկտեմբերի 14-ին Խաչատրյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընդունել է Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջարկը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+