Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:53

Կոռուպցիայի մեջ մեղադրվող Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիային չվնասելու համար չի հրապարակել Հայոց ցեղասպանության օրվա հայտարարությունը

Կոռուպցիայի մեջ մեղադրվող Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիային չվնասելու համար չի հրապարակել Հայոց ցեղասպանության օրվա հայտարարությունը

Թուրքիայի հետ կապված կոռուպցիայի մեջ մեղադրվող Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը չի հրապարակել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հայտարարությունը՝ Թուրքիային չվնասելու համար, հայտնում է AP-ն՝ հղում անելով մեղադրական եզրակացությանը։

57 էջանոց մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Ադամսը մեղադրվում է Թուրքիայի հետ կապված մարդկանց հետ երկար տարիների հարաբերություններն օգտագործելու մեջ, ովքեր ֆինանսավորել են նրա ճանապարհորդությունը և նպաստել քաղաքապետի պաշտոնի համար նվիրատվություն հավաքելուն։ ԱՄՆ-ում քաղաքացիություն չունեցող անձանց արգելվում է քաղաքական թեկնածուների օգտին նվիրատվություն կատարել։

Ըստ մեղադրանքի՝ Ադամսը ուղևորություններ է կատարել դեպի Ֆրանսիա, Չինաստան, Շրի Լանկա, Հնդկաստան, Հունգարիա, Գանա և Թուրքիա, որոնք մասամբ կամ ամբողջությամբ վճարվել են այն մարդկանց կողմից, ովքեր ցանկացել են «գնել նրա ազդեցությունը քաղաքային կառավարությունում»:

Նվերները, ըստ դատախազների, ներառում էին անվճար հյուրանոցային համարներ, թանկարժեք ուտելիք, զվարճանքներ, անգամ թուրքական բաղնիք այցելություն: Ընդհանուր առմամբ՝ ծախսերը կազմել են ավելի քան 100,000 դոլար:

Նշվում է, որ գործում ներգրավված է թուրքական դիվանագիտական ​​հաստատության բարձրաստիճան պաշտոնյա, որը կազմակերպել է Ադամսի ճամփորդությունները և նպաստել նվիրատվություններին։ Ներգրավված է նաև թուրք գործարար, ով դատախազների խոսքով՝ կազմակերպել է միջոցառումներ՝ Ադամսին թուրք գործարարների հետ ծանոթացնելու համար։ Այս ամենի հետ կապ ունի նաև Նյու Յորքում գտնվող Turkish Airlines-ի գլխավոր մենեջերը, ով պատվիրել է քաղաքապետի անվճար և մեծ զեղչերով թռիչքները բիզնես դասով:

Մեղադրվողների մեջ է թուրքական համալսարանի սեփականատերը, ով, դատախազների կարծիքով, դիտարկում էր Բրուքլինում բիզնես բացելու հնարավորությունը, «գործարարուհին», ով Ադամսին անվճար կամ մեծ զեղչերով կացարաններ է տվել նրան պատկանող շքեղ հյուրանոցում, «Գործարար-2», «Գործարար-3», «Գործարար-4» և «Գործարար-5», որոնք մեղադրվում են ապօրինի նվիրատվություններում ներգրավված լինելու մեջ:

Ադամսը պնդում է, որ ինքը ոչ մի սխալ բան չի արել և չի պատրաստվում հրաժարական տալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+