Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:45

Վաշինգտոնը 20,6 մլն դոլար կհատկացնի ՀՀ անվտանգության և ԶԼՄ-ների բարեփոխումների համար

Վաշինգտոնը 20,6 մլն դոլար կհատկացնի ՀՀ անվտանգության և ԶԼՄ-ների բարեփոխումների համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել են Հայաստանի անվտանգության ամրապնդման համար 20,6 մլն դոլար հատկացնելու մասին, հայտնել է Երևանում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունը։

Այս մասին նրանք հայտարարել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հուլիսին Երևանում էի այս նշանակալի առաջընթացի և հետագա զարգացումների ուղղությամբ հայ ժողովրդի կողմից իրականացվող աշխատանքն անձամբ տեսնելու համար։ Այժմ գոհունակությամբ ուզում եմ հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և Պետքարտուղարությունը, աշխատելով Կոնգրեսի հետ, Հայաստանին կտրամադրեն 20 միլիոն դոլար՝  կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և դիմակայունության ամրապնդման նպատակով»,- ասել է Փաուերը:

Ֆինանսական օգնությունը կօգտագործվի կառավարության բարեփոխումների՝ հանրային ծառայությունների որակի բարելավման համար, հայտնել են դեսպանությունից։

Նշված 20,6 մլն դոլարի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ն 600 հազար դոլար կհատկացնի Հայաստանում անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացման և մեդիա գրագիտության ոլորտում նորարարությունների խթանման, երկրի մեդիա ոլորտում այլ բարեփոխումների համար։ Ֆինանսավորումը կտրամադրվի «Տեղեկատվական էթիկայի և կայունության առաջխաղացում» նախաձեռնության միջոցով:

Փաշինյանը ողջունել է նոր ներդրումներն ու համագործակցությունը՝ ուղղված երկրի ժողովրդավարական ճկունության ամրապնդմանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+