Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:33

«Երկրում չէ»․ Քոչարյանի գրասենյակը հայտնել է դատական նիստից նրա բացակայելու պատճառը

«Երկրում չէ»․ Քոչարյանի գրասենյակը հայտնել է դատական նիստից նրա բացակայելու պատճառը

Սեպտեմբերի 23-ին Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է 2008-ի Մարտի 1-ի գործով դատական նիստը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ։

Գործով անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին և ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին Մարտի 1-ի գործով դատարանն արդարացրել էր 2021 թվականի ապրիլի 6-ին։

Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 12-ին բեկանել էր դեռ ուժի մեջ չմտած արդարացման վճիռն ու գործն ուղարկել Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ այլ հոդվածներով նոր քննության։

Քոչարյանը դատական նիստին չի մասնակցել։ Երկրորդ նախագահի գրասենյակից Yerevan Today-ին հայտնել են, որ նա ծանուցում չի ստացել։

«Ներկայում նախագահը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին՝ մինչև նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը  վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»,- ասել է նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել գրասենյակի հետ, խմբագրակազմն ուղարկել է հարցում։

Սահմանադրական դատարանը Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթը 2021 թվականի մարտի 26-ին ճանաչել էր հակասահմանադրական:

Նշենք, որ 300․1 հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը, պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+